Նորություններ

Իրազեկում` մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման մասին 22.03.2019
Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչնե՛ր, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել «Մաքրության օր» ծրագրի շրջանակներում մարտի 23-ին Գեղարքունիքի մարզում կայանալիք համապետական շաբաթօրյակին: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 12.02.2019թ N 83-Ա որոշմամբ Գեղարքունիքի մարզում մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքները համակարգում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ` Նարեկ Գրիգորյանը: Հեռախոս՝ (+374) 93 57 54 67) Պատասխանատու ստորաբաժանումն է՝ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը, վարչության պետ՝ Վանիկ Հարությունյան: Հեռախոս՝ ( +374) 93 63 62 47) Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ձևավորված Գեղարքունիքի մարզային հանձնաժողով` ( +374) 93 63 62 47)հեռախոսահամարով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Մարտի 23, մաքրության օր, Գեղարքունիքի մարզ 22.03.2019
Սիրելի՛հայրենակից, հիշի՛ր մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օրն է: Դուրս արի տանից և քո բարեկամների, հարևանների, գործընկերների հետ մաքրիր քո բակը, քո փողոցը, քո համայնքը:

Մարտունու բժշկական կենտրոնում կբացվի հեմոդիալիզի ծառայություն 22.03.2019
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում հեմոդիալիզի ծառայության բացման ուղղությամբ: Այն ժամանակավորապես հիմնվելու եւ գործելու է բժշկական կենտրոնի ներկայիս շենքի տարածքում, ապա տեղափոխվելու է նորակառույց շենք, որի շինարարության մեկնարկը տրվելու է այս տարվանից: Հեմոդիալիզի ծառայության գործունեության տարածքի ընտրության նպատակով մարտի 22-ին Մարտունու բժշկական կենտրոնում խնդիրը համատեղ քննարկեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ առողջապահական նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Սարգսյանը եւ Մարտունու...

Համապետական մաքրության օրվան ընդառաջ 21.03.2019
Սիրելի՛հայրենակից, հիշի՛ր մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օրն է: Դուրս արի տանից և քո բարեկամների, հարևանների, գործընկերների հետ մաքրիր քո բակը, քո փողոցը, քո համայնքը: Լուսանկարները՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի և Ջիլ բնակավայրի մաքրման ենթակա աղբանոցների:

Մարտի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում ԵՄՋՆ+ ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ անցկացվեց խորհրդատվական հանդիպում՝ նվիրված Սևանի և Հրազդանի գետավազանային կառավարման պլանների մշակման գործընթացին: Ինչպես ներկայացրեց ծրագիրն իրականացնող «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանը, Սևանի և Հրազդանի գետավազանային կառավարման պլանը նկարագրում է ավազանների բնապահպանական նպատակները և դրանց հասնելու համար նախատեսվող միջոցառումները: Խորհրդակցական առաջին համաժողովը հյուրընկալել է մոտ 50 տեղական շահառուների՝ ներառյալ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնեսության և բնապահպանության վարչության, ջրավազանային պլանավորման կազմակերպությունների, փոքր և խոշոր ջրօգտագործողների, ՀԿ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների ու լրագրողների, պարզելու նրանց տեսակետները ...

Լիճքում անցկացվեց բռնցքամարտի մարզային առաջնություն 21.03.2019
2019 թվականի մարտի 16-ին և 17-ին Լիճք համայնքում անցկացվեց Գեղարքունիքի մարզի 2003-2004 թվականներին ծնված պատանիների բռնցքամարտի մարզային առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին մարզադպրոցների, մարզական ընկերությունների և համայնքների կողմից հայտավորված բռնցքամարտիկները: Այն անցկացվեց բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն: Մարտի 16-ի մենամարտերում որոշվեցին ուժեղագույները, որոնք հաջորդ օրը՝ եզրափակիչ մենամարտերում որոշեցին առաջնության հաղթողներին: Մրցումներն անցկացրեց և արդյունքներն ամփոփեց մրցավարական հանձնաժողովը: 46 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Սպարտակ Ստեփանյանը, Սևան, 48 կգ քաշային կարգում՝ Վարդան Ալեքսանյանը, Լիճք, 50 կգ քաշային կարգում՝ Վազգեն Հունանյանը, Մարտունի, 52 կգ քաշային կարգում՝ Սամվել Ավետիսյանը,Լիճք, 54 կգ քաշային կարգում՝ Նարեկ Զախարյանը, Մարտունի, 57 կգ քաշային կարգում՝ Նաիրի Նաջարյանը, Կարմիրգյուղ, 60 կգ քաշային կարգում՝ Վարդան Խաչատրյանը, Սևան, 63 կգ...