Նորություններ

Հաջորդ տարի կկնքվի Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության նոր հուշագիր 15.11.2018
Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում ավարտվեց Գեղարքունիք- Իզեր ապակենտրոնացված համագործակցության IRAPA հարթակի կողմից կազմակերպված սեմինարը: Հանդիպման մասնակիցները ամփոփեցին երկօրյա քննարկման արդյունքները, փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերեցին տուրիզմի ոլորտում 2019-2021թթ իրականացվելիք բազմաբնույթ ծրագրերի շուրջ, երկկողմ արդյունավետ համարելով նման հագեցած օրակարգով և նպատակային քննարկումները: «Ես՝ Իզերի դեպարտամենտի և մեր աշխատանքային խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզպետին, նման ընդունելության համար: Նման վերաբերմունքը մեզ պարտավորեցնում է ավելի ստեղծարար մոտեցում ցուցաբերել մեր համատեղ ծրագրերի իրականացման հարցում: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր հանդիպման բոլոր մասնակիցներին և հատկապես մեր հայ գործընկերներին նման պայմաններում բովանդակային քննարկում կազմակերպելու...

Հայ-ֆրանսիական «IRAPA» հարթակը կշարունակի համագործակցության ծրագերը 14.11.2018
ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստեղծված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի ապակենտրոնացված համագործակցության «IRAPA» հարթակի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց սեմինար, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Իզերի դեպարտամենտալ խորհրդի, Գրենոբլ-Սևան, Ռոման-Վարդենիս, Վիեն-Գորիս հայկական և ֆրանսիական քույր քաղաքների, ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության համակարգողներ, Գեղարքունիքի մարզում նշված համագործակցության ծրագրի համակարգող, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Ողջունելով ներկաներին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ բոլոր աշխատանքները կընթանան մեծ ակտիվությամբ և կողմերը կարձանագրեն մեծ պատրաստակամություն և նորանոր նախաձեռնություններ...

Նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի ժառանգության պահպանման և ապակենտրոնացված համագործակցության փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին, միջազգային համագործակցության հարցերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային և «Ֆրանս Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության ղեկավար Լիլյա Շալունցին: Ողջունելով հյուրերին՝ Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմին՝ նախորդ տարիների համագործակցության և Գեղարքունիքի մարզում առողջապահական, կրթական ու զբոսաշրջության զարգացման ծրագրեր իրականացնելու համար, միաժամանակ հավաստելով, որ մարզպետարանը պատրաստակամ է նոր ու հետագա համագործակցության: «Նկատելի աշխատանք է մեր մարզում իրականացվել անցած տարիների ընթացքում, ինչի արդյունքում երկու կողմերի միջև ձևավորվել են ոչ միայն գործընկերային, այլ նաև՝ բարեկամական հարաբերություններ...

Տեղեկատվություն 13.11.2018
Հիմք ընդունելով «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2018 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված լրացուցիչ մոնիտորինգի արդյունքները՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առավել վարակված 660 հեկտար տարածության վրա մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով Գեղարքունիքի մարզին անհատույց տրամադրվել է 52,8 կգ «Ռոդիֆակում-Ս» տեսակի մկնասպան թունանյութ, որը, ելնելով մոնիտորինգի արդյունքներից, բաշխվել է երեք բնակավայրերերի միջև, հետևյալ քանակով. 1.Ջաղացաձոր բնակավայր՝ 224 հա. - 17,92 կգ 2. Նորակերտ համայնք ՝ 230 հա. - 18,4 կգ 3. Ճամբարակ քաղաք՝ 206 հա.- 16,48կգ

Գեղարքունիքի մարզպետը համայնքներում ծանոթացավ բնակչությանը մտահոգող խնդիրներին 12.11.2018
Նոյեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու տարածաշրջանի Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ և Ծովասար համայնքներում: Երանոսում Գնել Սանոսյանն այցելեց համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոց և մանկապարտեզ: Դպրոցում մարզպետը ծանոթացավ շենքային պայմաններին, դասընթացների անցկացման հնարավորություններին, դիտարկեց նաև հանդիսությունների դահլիճի անմխիթար վիճակը: Երանոսի մանկապարտեզում բարձրացվեց լոկալ ջեռուցման համակարգի անցկացման խնդիրը, որի իրականացման համար համայնքապետարանը չունի բավարար միջոցներ և ակնկալում է պետության համաֆինանսավորումը: Գնել Սանոսյանը խոստացավ հնարավորությունների դեպքում ընդառաջել, որպեսզի դպրոցում և մանկապարտեզում առկա խնդիրները լուծում ստանան: Մարզպետն այցելեց նաև Երանոսի բուժամբուլատորիա, ծանոթացավ աշխատանքային պայմաններին և մատուցվող ...
Տեղեկացում 12.11.2018
Լճաշեն համայնքում ավագանու հերթական նիստի անցկացման վերաբերյալ...