Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի թատերախմբերը լավագույն մասնակցության համար խրախուսվեցին «Նռան հատիկ» թատերական 24-րդ փառատոնի ընթացքում

Գեղարքունիքի մարզի թատերախմբերը լավագույն մասնակցության համար խրախուսվեցին «Նռան հատիկ» թատերական 24-րդ փառատոնի ընթացքում 30.10.2024

Հոկտեմբերի 21-26-ը «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը համատեղ կազմակերպել և անցկացրել են «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 24-րդ փառատոնը, որը նվիրվել է մեր մեծերի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 155 և Շարլ Ազնավուրի ու Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակներին։ Փառատոնին մասնակցել են Երևան քաղաքից և հանրապետության մարզերից 23 թատերախմբեր՝ 25 ներկայացումներով։ Գեղարքունիքի մարզից փառատոնին մասնակցել են Գավառ համայնքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Հասասյան/, որը հանդես է եկել Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմականացրած «Ժուկով-ժամանակով» ներկայացմամբ և Ճամբարակ համայնքի «Արևակ» թատերախումբը /գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական վարպետ Արթուր Սարգսյան/, որը հանդես է եկել Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» և Պուշկինի «Հեքիաթ ձկնորսի և ոսկե ձկնիկի մասին» հեքիաթների տիկնիկային ներկայացմամբ:․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած մեդիատուրի մասնակից ԶԼՄ-ների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած մեդիատուրի մասնակից ԶԼՄ-ների հետ 30.10.2024

Մեդիատուրն անցկացվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք և Կութ գյուղերում, «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի շրջանակներում։ Մեդիատուրի մասնակիցների նպատակն էր՝ վեր հանել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների աշխատանքային խնդիրները, միգրացիոն պատկերը, ժողովրդագրական վիճակը, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների ներգրավվածությունը հանրային կյանքին, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները։ Վարդենիսում մեդիատուրի մասնակից լրագրողները հանդիպել էին սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ, իրենց հետաքրքրող հարցերն ուղղել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին։ Ողջունելով մեդիատուրի մասնակիցներին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ու պետական, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ընթացքը,․․․

Գավառ և Մարտունի համայնքներում իրականացվել են գյուղատնտեսության ոլոտի պետական աջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքներ

Գավառ և Մարտունի համայնքներում իրականացվել են գյուղատնտեսության ոլոտի պետական աջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքներ 30.10.2024

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համապատասխան մասնագետների հետ միասին հանդիպում են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի համայնքներում։ Մասնագիտական խմբի անդամները նշված համայնքներում հանդիպման մասնակից ֆերմերներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դրանցից օգտվելու նպատակով դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։ Հանդիպումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության հետևյալ ծրագրերին․․․․

Քննարկում՝ Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շուրջ

Քննարկում՝ Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շուրջ 29.10.2024

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում տեղի է ունեցել հանդիպում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունների աշխատակիցների, մարզի համայնքապետարանների, շահագրգիռ այլ կառույցների և ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ կողմից իրականացվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի նպատակը, ընթացակարգը, բաղադրիչները , ակնկալվող արդյունքները։․․․

 Գեղարքունիքի մարզպետը ներկա գտնվեց  Ծովինարի մանկապարտեզում կազմակերպված  ,,Բերքի տոն,, միջոցառմանը

Գեղարքունիքի մարզպետը ներկա գտնվեց Ծովինարի մանկապարտեզում կազմակերպված ,,Բերքի տոն,, միջոցառմանը 29.10.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ այցելեց Ծովինարի մանկապարտեզ, մասնակցեց տնօրինության և ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված «Բերքի տոն» միջոցառմանը, որտեղ հյուրերին երաժշտական ողջույններով դիմավորեցին Ծովինարի մշակույթի տան ինքնագործ խմբերի սաները։ Ծովինարի մանկապարտեզի բակային տարածքում պատրաստված տաղավարներում բացված սեղանները ծանրաբեռնված էին աշնանային տեղական բերք ու բարիքներով, ազգային խոհանոցի զանազան ուտեստներով ու ճաշատեսակներով, ցուցադրության էին ներկայացվել գյուղական կենցաղին վերաբերող աշխատանքային տարբեր գործիքներ։ Մանկապարտեզի սաներն իրենց ունակություններն էին ցուցադրում հացաթխման, ճաշեր ու այլ ուտեստներ պատրաստելու գործողություններում։ Կարեն Սարգսյանը և նրան ուղեկցող պաշտոնական անձինք շրջեցին տաղավարներով, զրուցեցին մանկապարտեզի դաստիարակների և ծնողների հետ։ Միջոցառման ավարտին Կարեն Սարգսյանը ծանոթացավ նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանարոգված մանկապարտեզի․․․

Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվում են գյուղատնտեսության ոլոտի պետական աջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվում են գյուղատնտեսության ոլոտի պետական աջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքներ 23.10.2024

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համապատասխան մասնագետների հետ միասին հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան համայնքներում։ Մասնագիտական խմբի անդամները նշված համայնքներից հանդիպման մասնակից ֆերմերներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դրանցից օգտվելու նպատակով դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։ Հանդիպումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության հետևյալ ծրագրերին․ Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագիր Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01