Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հավաք-պարապմունք՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի համակագմամբ

Հավաք-պարապմունք՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի համակագմամբ 26.06.2019

ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում հունիսի 26-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ), անցկացվել է հավաք-պարապմունք, որին մասնակցել են ՀՀ մարզպետները, փոխմարզպետները, մարզպետարանների և Երևանի զորահավաքային նախապատրաստման շտաբների պետերը: Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է միջոցառման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ ընդգծելով պարապմունքի տեսական և գործնական կարևորությունը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և դասախոսություններ կարդացել ժամանակակից պատերազմների բնույթին և օպերատիվ պատրաստմանը վերաբերվող թեմաներով: Պաշտպանությանը պետության պատրաստման և ռազմավարական զսպման թեմաներով դասախոսություններ է կարդացել ՊԱՀՀ-ի ավագ սպա, ՊԱՀՀ-ի հայցորդ, փոխգնդապետ Առլեն Շահվերդյանը` առանձնացնելով բնակչության ...

«Գործք» ընկերությունը համագործակցություն է հասատում Գեղարքունիքի մարզի պետական հիմնարկների եւ ՏԻՄ-երի հետ

«Գործք» ընկերությունը համագործակցություն է հասատում Գեղարքունիքի մարզի պետական հիմնարկների եւ ՏԻՄ-երի հետ 24.06.2019

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում «Գործք» ՍՊԸ տնօրինության եւ Գեղարքունիքի մարզի կրթական ու առողջապահական հաստատությունների եւ համայնքների ղեկավարների միջեւ: Հրավիրված հանդիպման նպատակն էր՝ ընկերության կողմից առաջարկված համագործակցության հաստատումը մարզի պետական հիմնարկների ու տեղական ինքնակառավարման մարմիների միջեւ: Ինչպես ներկայացրեց «Գործք»ՍՊԸ տնօրեն Արթուր Սարգսյանը, կազմակերպությունը 2019 թվականի ընթացքում շարունակելու է լույս ընծայել «Գործք» իրավատեղեկատվական ամսագիրը, որի էջերում տեղ են զբաղեցնելու օրենսդրական փոփոխությունները հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման, դատական ու հարկային համակարգերում: Կազմակերպությունը միաժամանակ տրամադրում է մեթոդական ուղեցույց-խորհրդատվություն,...

Գեղարքունիքի մարզպետը Բուժաշխատողի օրվա առթիվ աշխատանքային այց կատարեց մի շարք բուժհաստատություններ

Գեղարքունիքի մարզպետը Բուժաշխատողի օրվա առթիվ աշխատանքային այց կատարեց մի շարք բուժհաստատություններ 22.06.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց մարզի մի շարք բուժհաստատություններ՝ բուժաշխատողներին անձամբ շնորհավորելու մասնագիտական տոնի առթիվ: Մարզպետը եղավ Վարդենիսի հիվանդանոցում, Մարտունու ծննդատանը, Մարտունու եւ Գավառի բժշկական կենտրոններում: Գնել Սանոսյանը շրջայց կատարեց բաժանմունքներում ու հիվանդասենյակներում, զրուցեց բուժանձնակազմերի հետ, ծանոթացավ առկա հիմնախնդիրներին ու առաջնահերթ անելիքներին, կատարված աշխատանքներին: Խոսելով նկատված դրական տեղաշարժերի մասին՝ մարզպետը միաժամանակ հորդորեց բուժհաստատությունների տնօրեններին ու բուժաշխատողներին՝ ավելի բարձրացնել աշխատանքային պատասխանատվությունը, սպասարկման որակը, խորացնել մասնագիտական գիտելիքները, քաղաքացիների հանդեպ ցուցաբերել բարեհամբույր վերաբերմունք: «Շատ կարեւոր է, որ դուք ամենաբարյացակամ վերաբերմունք ցուցաբերեք ձեզ դիմած քաղաքացիների հանդեպ, հաշվի առնելով, որ նրանք շատ ...

Գեղամասար համայնքում  տեղի ունեցավ կենսագազի կայանի եւ ջերմոցային տնտեսության բացման հանդիսավոր արարողություն

Գեղամասար համայնքում տեղի ունեցավ կենսագազի կայանի եւ ջերմոցային տնտեսության բացման հանդիսավոր արարողություն 22.06.2019

Հունիսի 21-ին Գեղամասար համայնքում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում կայացավ կենսագազի մեծ կայանի եւ ջերմոցային տնտեսության բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության համակարգող Անդրեա Բաջջիոլին, «Շեն» բարեգործական կազմակերպության խորհրդի նախագահ Հայկ Մինասյանը, ծրագրի համակարգողներ:Հյուրերին ուղեկցում էր Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Կենսագազի մեծ կայանի եւ ջերմատան բացման ժապավենը կտրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Բաջջիոլին: Ինչպես ներկայացրեց ծրագրի համակարգող Անահիտ Նավասարդյանը, ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի բյուջեն կազմել է 1 միլիոն 340 հազար 995 եվրո,...

Գեղարքունիքի մարզպետարանի  և  «Հայկական  Կարիտաս» ԲՀԿ-ի միջեւ ստորագրվեց  փոխըմբռնման  հուշագիր

Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր 21.06.2019

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը վավերացրին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ « Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը: Սույն Փոխըմբռնման հուշագիրը նպատակ է հետապնդում՝ նպաստել Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայկական Կարիտաս» կազմակերպության միջև նոր մակարդակի, բազմակողմանի համագործակցության կայացմանը: Փոխըմռնման հուշագիրն ուժի մեջ մտավ ստորագրման պահից և գործելու է մինչև 2021 թվականը: Առաջարկվող բազմակողմանի համագործակցությունը կոչված է նպաստելու Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայկական Կարիտաս» կազմակերպության կողմից իրականացվող համակարգված քայլերին, որոնք նպատակաուղղված են մարզի համայնքների շարունակական զարգացմանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողի օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողի օրվա առթիվ 21.06.2019

Հարգելի բուժաշխատողներ: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Տոնական այս օրը լրացուցիչ առիթ է, որ, ձեզ գնահատանքի խոսքեր ուղղելով, ևս մեկ անգամ արժևորվի հասարակության կյանքում բուժաշխատողի դերն ու նշանակությունը, քանզի ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ հարյուրավոր մարդկանց վերադարձնում եք ամենաանգինը՝ առողջությունը, հաճախ նաև կյանքը: Ու չնայած համակարգում շատ անելիքներ կան, այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ բոլորս միասնական ջանքերով համակարգը հաստատուն քայլերով տանում ենք բարեփոխումների ճանապարհով: Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ պատասխանատու, նվիրական գործում: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 18:49:07