Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը կորոնավիրուսի  դեմ պայքարի միջոցառումների շուրջ խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհիմնարկների տնօրենների  հետ

Գեղարքունիքի մարզպետը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շուրջ խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ 16.03.2020

Մարտի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի հիվանդանոցային ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր: Բուժհիմնարկների տնօրենները ներկայացրեցին այն խնդիրները , որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Բուժհաստատությունների տնօրենների ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ անբավարար են բուժանձնակազմին և դիմող քաղաքացիներին հատկացվելիք դիմակները, արտահագուստները, ջերմաչափերը և ախտահանիչ այլ միջոցները: Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց՝ համատեղ քննարկել և առանձնացնել պահանջվող այն նյութերի ցանկը, որոնք պետք է պետգնման կարգով ձեռք բերել և անմիջապես հատկացնել բուժհաստատություններին:

Կայացավ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմի հերթական խորհրդակցությունը

Կայացավ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմի հերթական խորհրդակցությունը 16.03.2020

Մարտի 16-ի երեկոյան Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմի հերթական խորհրդակցությունը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, աշխատանքային թիմի ղեկավար Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին աշխատանքային թիմի անդամները, մարզի ուժային կառույցների ղեկավարները և մարզի հիվանդանոցների տնօրենները: Մարզպետը հայտարարեց , որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ի ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ի ժամը 17.00-ն Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն, ուստի այսուհետ աշխատանքային թիմը, համաձայն Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված մարզային գործողությունների պլանի, գործելու է արտակարգ ռեժիմի պայմաններում: Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների և առկա իրավիճակի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ, աշխատանքային թիմի անդամ Լուսինե Վարդանյանը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ իրավիճակը

ՀՀ կառավարությունն այսօր ժամը 18:30-ից արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց

ՀՀ կառավարությունն այսօր ժամը 18:30-ից արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց 16.03.2020

ՀՀ կառավարությունն ընդունեց մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու որոշման նախագիծը: Որոշումն ընդունվեց միաձայն:

Տեղեկացում

Տեղեկացում 13.03.2020

Տեղեկացվում է, որ ս/թ մարտի 19-ին, ժամը 11։00 Գեղարքունիքի մարզի Լճաշենի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը: Լճաշեն համայնքապետարանի աշխատակազմ

ՄԱԶԾ-ի շրջանակներում Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը

ՄԱԶԾ-ի շրջանակներում Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը 12.03.2020

Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Արման Վալենսյանին: Հանդիպման նպատակն էր՝ մարզպետին ներկայացնել ՄԱԶԾ-ի շրջանակներում իրականացվելիք «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 2020-2023 թվականներին, Գեղարքունիքի մարզի սահմանին մոտ գտնվող 22 բնակավայրերում: Ծրագրի արժեքը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի համար՝ մոտ 2 մլն 700 հազար դոլար է: Այն իրականացվում է ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ և ֆինանսավորվում ՌԴ-ի կողմից: Ծրագիրը նախատեսում է աջակցել տեղական ինտեգրված զարգացմանը և նվազեցնել անհավասարությունները մարզում՝ համայնքների մասնակցության, տնտեսական հզորացման և կենսաապահովման ուժեղացման միջոցով: «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ, առաջինը՝ համայնքային զարգացման պլանավորում

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի  կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմ

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմ 12.03.2020

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքերով պայմանավորված Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ստեղծվել է աշխատանքային թիմ, որի առաջին նիստը տեղի ունեցավ 2020 թվականի մարտի 12-ին, Գեղարքունիքի մարզպետարանում՝ աշխատանքային թիմի անդամների մասնակցությամբ: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետ, աշխատանքային թիմի ղեկավար Գնել Սանոսյանը: Մարզում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերի հետ կապված իրավիճակը ներկայացրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղի աշխատակից Ժաննա Մակարյանը: Նա նշեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ռիսկային երկրներից մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ, որոնցից այս պահի դրությամբ հսկողության տակ են գտնվում 4-ը: Մնացած քաղաքացիները միանգամայն առողջ վիճակում են: Հրահանգված է կրթական և նախակրթական հաստատություններն ապահովել մշտական ջրով և ախտահանիչ նյութերով, բուժաշխատակիցների միջոցով ապահովված է ամենօրյա հերթապահություն և վերահսկողություն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-17 18:10:49