Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 79 միլիոն  983,7 հազար դրամ է հատկացրել Վարդենիս համայնքի  Սոթք  բնակավայրում  չորս տների  կառուցման  աշխատանքները ավարտին հասցնելու համար

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 79 միլիոն 983,7 հազար դրամ է հատկացրել Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում չորս տների կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար 02.05.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից 79 միլիոն 983,7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար։ Այդ ծրագրերի ցանկում ներառված են 2022 թվականի սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սոթք բնակավայրում հրետակոծությունից քանդված և քանդման ենթակա ճանաչված 4 տների կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Գումարը բաշխվել է հետևյալ կերպ. 21 միլիոն 686,4 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի Խճուղի թիվ 33 հասցեում բնակելի տան կառուցման համար (Լևոն Բոզոյան): 17 միլիոն 780,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի 3-րդ նրբանցք թիվ 34 հասցեում բնակելի տան կառուցման համար (Հովակիմ Աբրահամյան): 17 միլիոն 535,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում բնակելի տան կառուցման համար․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ 01.05.2024

Սիրելի’ հայրենակիցներ,շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները։ Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել ընդօրինակման առարկա։ Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, իսկ արժանապատիվ աշխատանքն առավել ևս, քանզի այն երկրի ամրապնդման և լիարժեք կյանքի ապահովման գրավականն է։ Մեր ժողովուրդը տարիներ շարունակ տոնում է այս օրը՝ ամեն ժամանակաշրջանում նոր իմաստ հաղորդելով դրան։ Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի տարբեր անկյուններում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք մայր Հայաստանում։ Բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում այժմ էլ պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում լավագույն ավանդույթները։

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը Գեղարքունիքի մարզում

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը Գեղարքունիքի մարզում 30.04.2024

Ապրիլի վերջին շաբաթը եվրոպական ամբողջ տարածաշրջանում իրականացվել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը: Աշխարհի և եվրոպական տարածաշրջանի շահագրգիռ կառույցները, համախմբելով ուժերը, այս օրերին տարբեր հանդիպումների ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել պատվաստումների կարևորությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին: «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների բուժաշխատողների կողմից իրականացվել են իմունականխարգելման, պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին իրազեկման միջոցառումներ: Բուժաշխատողները հանդիպումներ են ունեցել իրենց սպասարկման տարածքի ուսումնական հաստատությունների աշխատակազմերի, դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների, նրանց ծնողների հետ։ Որոշ ուսումնական հաստատություններում կազմակերպվել են նաև քննարկվող թեմաներին բնորոշ սովորողների ձեռքի աշխատանքների ցուցադրություններ,․․․

Աշխատանքային հերթական խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Աշխատանքային հերթական խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում 29.04.2024

Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ: Նախ ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականները, ապա անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին: Անդրադարձ է կատարվել համայնքներում իրականացվող սուբվենցիոն ինչպես նաև այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքին, դրանց որակով և սահմանված ժամկետում իրականացման հսկողությանը: Անդրադարձ է կատարվել նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրմանն ու բյուջետային գործընթացների կատարմանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերին, ինչպես նաև կրթության, առողջապահության ոլորտի անելիքներին: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համայնքային ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս, տրվել են նոր հանձնարարականներ:

Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց

Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց 27.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ: Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնիշխանություն», «պետականություն» հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի ձևավորումը։ Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Քաղաքացու օրվա խորհրդին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացին և այլ թեմաների: Մասնավորապես, վարչապետը խոսելով Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի մասին՝...

ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ Գեղարքունիքի մարզի համայնքներում կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ

ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ Գեղարքունիքի մարզի համայնքներում կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ 27.04.2024

ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղակայված բիզնես կենտրոնում, Լճաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճում, Մարտունի քաղաքի մշակույթի տանը, Վարդենիկ բնակավայրի վարչական շենքում, Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում, Կարճաղբյուր բնակավայրի մշակույթի տանը, Ճամբարակ քաղաքի գեղարվեստի դպրոցում, Վահան բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվեցին «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում որպես բանախոսներ, հանդես եկան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած անձինք, ովքեր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52