Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց 2020 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը 08.01.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց 2020 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում խոսվեց այս տարվա առաջնահերթ անելիքների եւ մի շարք այլ կարեւոր հարցերի մասին: Մարզպետն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների, ինչպես նաեւ տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմին՝ մաղթելով անձնական ու աշխատանքային հաջողություններ: Ապա Գնել Սանոսյանն անցավ օրակարգային հարցերին՝ համապատասխան հանձնարարականներ տալով մարզպետարանի ստորաբաժանումներին: «Մեզ սպասվում է լարված ու հագեցած աշխատանքային տարի: Դրա համար բոլորս պետք է նորովի նայենք մեր աշխատանքներին, փորձենք առաջ գնալ հաստատուն քայլերով ու նոր ձեռքբերումներով: Դրա համար մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցները պետք է լինեն նաև նախաձեռնողի դերում: Նախորդ տարվա գոհացուցիչ արդյունքները, կարծում եմ, կկարողանանք նկատելիորեն ավելացնել, գրանցել նոր ու շոշափելի ձեռքբերումներ: Ինչպես ասում են՝ բոլորս ի գործ»,-մարզպետարանի աշխատակիցներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը: Անդրադառնալով դպրոցական ու

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ 30.12.2019
Սիրելի հայրենակիցներ: Մենք միասին հրաժեշտ ենք տալիս 2019 թվականին, որը Գեղարքունիքի մարզի պատմության մեջ մնալու է որպես աննախադեպ հաջողությունների ու նշանակալի ձեռքբերումների տարի: Բավական է ասել, որ անցնող տարում Գեղարքունիքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն եւ այլ պետական ծրագրերի շրջանակներում իրականացվեց 10 միլիարդ 228 միլիոն դրամի կապիտալ շինարարություն, ինչի արդյունքում կառուցվեցին կամ հիմնանորոգվեցին 72 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական ու համայնքային նշանակության ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրատարներ, լուսավորության ցանցեր, գազատարներ, դպրոցական շենքեր, հանդիսությունների սրահներ, մշակույթի տներ, նախակրթական հաստատություններ, ֆուտբոլի փոքր խաղադաշտեր: Բազմաթիվ համայնքներում կարգավորվեցին կենսական նշանակության այնպիսի խնդիրներ, որոնց լուծմանը մարդիկ սպասել էին տասնամյակներ շարունակ: Հատկապես անգնահատելի նշանակություն ունեցավ Շողակաթ-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետր երկարության գրունտային հատվածի ասֆալտապատումը: Այս ճանապարհի կառուցմամբ ռազմավարական կարեւոր խնդիր լուծվեց, քանի որ այն Հայաստանի հյուսիսային մարզերը Արցախին կապող ամենակարճ ճանապարհն է, որը միաժամանակ խթանելու է նաեւ Սեւանա լճի հյուսիսային ու արեւելյան

Գեղարքունիքի մարզում ընտրվեց ԵԿՄ մարզային կառույցի նոր ղեկավար 27.12.2019
Դեկտեմբերի 27-ին Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում կայացավ ԵԿՄ Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ընդհանուր ժողովը, որի օրակարգում լսվեց ԵԿՄ Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավարի ընտրության հարցը: Ժողովին հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Քվեարկության արդյունքում ԵԿՄ Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար ընտրվեց Հենրիկ Սուքիասյանը: ԵԿՄ այսօրվա անելիքների և առաջիկա ծրագրերի, դերի և կարևորության մասին խոսեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք ԵԿՄ-ն ստեղծեց Հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանը, և նրա շնորհիվ հնարավոր եղավ ջոկատների համախմբումն ու հայրենիքի սահմանների ընդլայնումը: Մենք պետք է գիտակցենք և հասկանանք, որ եթե չլիներ Սպարապետը, գուցե մենք ձեր նման տղերքի շնորհիվ չկարողանայինք ծնկի բերել մեր թշնամուն: Ես գլուխ եմ խոնարհում մեր բացակա ընկերների, զոհված եղբայրների և նրանց ընտանիքների առջև, որ կարողացան մեծ փառքով հաղթանակ կերտել: Մենք սկսելու ենք այնտեղից, որտեղից Վազգենի սիրտն է կանգ առել,

Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Գնել Սանոսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց մարզպետարանի աշխատակիցներին: Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի և ընթացիկ տարում արձանագրված ձեռքբերումների համար: Նա նաև հույս հայտնեց, որ եկող տարում կարձանագրվեն ավելի բարձր արդյունքներ: «Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել բավական կարևոր և բազմաթիվ հաջողություններով լի տարվա համար: Մենք մեկ տարուց ավել է,ինչ միասին աշխատում ենք, և կարծում եմ, բոլորս էլ հասկացել ենք, թե ինչպիսի աշխատաոճ է պահանջվում այսօր պետական կառավարման համակարգում: Մենք Հայաստանում այս տարի բազմաթիվ ուղղություններով առաջին տեղում ենք, և ուզում եմ բոլորիդ անկեղծ շնորհակալություն հայտնել: Ամենաշատ ճանապարհներ կառուցվել են մեզ մոտ, ամենաշատ ջրագծեր և մանկապարտեզներ կառուցվել եւ վերանորոգվել են մեր մարզում: Մեր մարզը սոցիալական խնդիրներ ունեցող մարզ է, և այս շենքում աշխատող մարդկանցից շատ բան է կախված՝ դրանք մեղմելու կամ լուծելու համար: Հուսամ, որ եկող տարվա ընթացքում մեր համատեղ աշխատանքով մենք ավելի շատ ձեռքբերումներ կունենանք

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ հրապարակվեց Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների խստացման համատեղ ծրագիրը՝ ձվադրության շրջանում սիգ ձկնատեսակի բնական վերարտադրություն ապահովելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, , ՀՀ Ոստիկանության պետի խորհրդական Աղասի Կիրակոսյանը, ՀՀ բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, « Սեւան» Ազգային պարկ»-ի տնօրեն Վարդան Վարդանյանը, ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչը, ափամերձ համայնքների ղեկավարներ, ձկնորսներ: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ բնապահպանական տեսչական մարմնի, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից վավերացված համատեղ միջոցառումների ծրագիրը ՝ կապված Սեւանա լճում ձկնորսության արգելքի միջոցառումների խստացման հետ: «Այս արգելքի խստացումը սահմանվել է, որպեսզի չվտանգվի սիգ ձկնատեսակի ձվադրության

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնակցեց Գավառի մանկատանը կազմակերպված տոնական միջացառմանը 26.12.2019
Դեկտեմբերի 26-ին, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Գավառի մանկատան թատերական, երգի և պարի խմբակների շնորհալի սաները իրենց կողմից ներկայացրած տոնական զվարճալի կատարումներով բարձր տրամադրություն պարգևեցին կրտսեր և ավագ հանդիսատեսին: Նրանց հետ տոնական տրամադրությունը կիսեց նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Միջոցառման մասնակիցները դիտեցին փոքրիկ բեմականացում` նրանց սիրած մուլտֆիլմերի և հեքիաթների հերոսների կերպարներով: Հանդիսատեսին տոնական տրամադրություն և դահլիճին ամանորյա շունչ հաղորդեցին մանկատան սաների կողմից ներկայացրած զվարթ երգերն ու պարային կատարումները: Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց շնորհալի սաներին, մանկատան ողջ աշխատակազմին` կարևորելով նրանց միջև ձևավորված համերաշխությունն ու միասնականությունը: Նա նշեց, որ ընթացիկ տարում մանկատուն են ընդունվել 20 և կենսաբանական ընտանիք վերադարձել 13 երեխա: Տնօրենը միաժամանակ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ մանկատան չափահաս սաներին բնակարաններով ապահովելու համար: Նիկոլայ Նալբանդյանը խոսեց նաև 2019 թվականի ընթացքում մանկատանը