Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 17.03.2025
Մարտի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քննարկվեցին միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերին նկատված շինաղբի հեռացման, սուբվենցիոն և այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի մշտադիտարկման և գնահատման, շահագործման նախապատրաստվող մանկապարտեզների համար նոր գույքի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների արդյունքների ու մատակարարման գործընթացի, մարզի ճանապարհաշինության ոլորտում 2025 թվականին նախատեսված միջին նորոգման աշխատանքների, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում նոր կոյուղագծի կառուցման հետ կապված հարցեր։․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզի հանդիսատեսը դիտեց հերթական ներկայացումը։ Մարտի 15-ին Գեղարքունիքի ևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդես եկան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանները՝ «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման բեմադրությամբ։ Ռեժիսոր Հակոբ Ղազանչյան։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից, ներկայացումը դիտելու նպատակով, հրավիրվել էին Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների և ուժային կառույցների կին աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։ Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ արդեն 3-րդ տարին անցկացվող թատերական երկամսյակի ընթացքում մարզ կայցելեն մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի լավագույն թատերական խմբերը։ Նախաձեռնության իրականացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Տեղեկացում 14.03.2025
Ընդառաջելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու նպատակով նոր դիմում հայտերի ընդունման վերաբերյալ Գեղարքունիքի մարզի ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների խնդրանքը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հնարավորություն է տվել նոր դիմում-հայտերի ընդունում՝ ծրագրով սահմանված դրույթներին համապատասխան։ Նոր դիմում հայտերի ներկայացման վերջնաժամկետը մինչև՝ 2025 թվականի մարտի 28-ը։ Ծրագրի վերաբերյալ մանրամասները՝ https://mineconomy.am/page/3155

Մարտի 13-ին Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում ՀՀ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է ընտանեկան բռնության դեմ պայքարի իրազեկման միջոցառումներին նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ՆԳ նախարարության Ոստիակության ստորաբաժանումների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, հանրակրթական դպրոցների, համայնքային ոստիկանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ։ Բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը՝ հանդիպման մասնակիցներին ներկայացնելով ընտանեկան բռնության հետ կապված մի շարք թեմաներ։․․․

Սկսենք վերափոխել աշխարհը մեկ կտորե պայուսակով 12.03.2025
Մեր հասարակությունում խնդիրները բարձրաձայնելը ոչ միայն անհրաժեշտ է, այլև ազդեցիկ՝ հատկապես երբ սեփական օրինակով եք հանդես գալիս: Երբ մեր առօրյա պարզ ընտրություններով, ինչպես կտորե պայուսակ կրելը, ցույց ենք տալիս, որ բնապահպանական քայլերը կարող են լինել և՛ հեշտ, և՛ ոճային, որով մենք լուռ ուղերձ ենք հղում շրջապատին: Պլաստիկ տոպրակից հրաժարվելը թվում է աննշան քայլ, սակայն միասնաբար մենք կարող ենք էական փոփոխություն բերել։ Հաշվարկ. եթե շաբաթական օգտագործում եք 5 պլաստիկ տոպրակ (~30 դրամ/հատ), տարեկան ծախսում եք 8,100 դրամ: Մեկ որակյալ բազմակի օգտագործման տոպրակի արժեքը՝ ~1,500 դրամ: Առաջին տարվա խնայողությունը՝ 6,600 դրամ: Եվ դա միայն մեկ մարդու համար։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia

Կազմակերպվեց դասընթաց՝ սուր շնչառական վարակների կանխարգելման վերաբերյալ 12.03.2025
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցության շրջանակներում 2025 թվականի հունվարի ամսից մեկնարկել է «Սուր շնչառական վարակների կանխարգելման, համաճարակաբանական դիտարկման, դեպքերի վարման» թեմայով դասընթացը և գրիպի դետքային համաճարակաբանական դիտարկման համակարգում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում գնահատման գործընթացը, որը իրականացվում։ Այս թեմայով ՀՎԿԱԿ-ի և ԱՀԿ-ի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կայացավ մարտի 12-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում։ Դասընթացին մասնակցում էին Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների ներկայացուցիչներ։․․․