Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով խրախուսվեցին բազկամարտի առաջնության մի խումբ հաղթողներ 16.08.2021
Օգոստոսի 16-ին Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանն ընդունեց Մարտունու տարածաշրջանից բազկամարտի Հայաստանի առաջնության մասնակիցներին: Վերջիններս Հայաստանի Հանրապետության բազկամարտի մեծահասակների և պատանիների առաջնությունում, աջ և ձախ ձեռքով տարբեր քաշային կարգերում, առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկներն էին, ովքեր մրցաշարի կազմակերպիչ Ֆինիկո Արմենիա կազմակերպության կողմից արժանացել էին տարբեր կարգի դիպլոմների, մեդալների և գավաթների: Նարեկ Մանուկյանը ողջունեց մարզիկներին՝ առաջնությունում մասնակցություն ցուցաբերելու և մրցանակային տարբեր տեղեր զբաղեցնելու համար, հույս հայտնելով, որ առաջիկա մրցաշարերում թիմի անդամներն իրենց մարզումների, ձգտումների և նվիրումի արդյունքում կնվաճեն նորանոր հաղթանակներ: «Հարգելի մարզիկներ, ձեր հաջողությունը, անշուշտ, նաև Գեղարքունիքի մարզի հաջողոթյունն է: Մենք հպարտանում ենք ձեզ շնորհված խրախուսանքների և պարգևների համար և մեր երախտագիտությունը հայտնում այն անձանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել...

Խրախուսվեցին Արմ ֆայթինգ մրցաշարի հաղթողները 16.08.2021
Օգոստոսի 16-ին Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանն ընդունեց օրերս կայացած «Արմ ֆայթինգ պրոֆեսիոնալ ֆեդերացիայի» Arm Fighting -70 մրցաշարում Գավառի տարածաշրջանից մասնակցություն ցուցաբերած և հաղթող ճանաչված մարզիկներին։ Նրանք էին՝ Գավառ քաղաքը, ինչպես նաեւ քաղաքի Հացառատ և Արծվաքար թաղամասերը ներկայացնող պատանի մարզիկներ Վաչագան Մերթարչյանը, Լևոն Հակոբյանը, Օնիկ Մարտիրսյանը, Արթուր Ասոյանը, Սեդա Առաքելյանը և Մայիս Ավագյանը: Մարզիկները Նարեկ Մանուկյանի հետ կիսվեցին մրցապայքարում ունեցած մասնակցության, ձեռքբերումների և հեռանկարների մասին: Այնուհետև Նարեկ Մանուկյանը պատանի մարզիկներին խրախուսեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով:

Ծովինարում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց 13.08.2021
Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուտով կտրվի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման մեկնարկը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 151 միլիոն 743 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 106 միլիոն 220 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 45 միլիոն 523 հազար դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է տասնամյակների վաղեմությամբ կառուցված եւ ֆիզիկապես մաշված ջրատարի փոխարինում մետաղապլաստե խողովակներով, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, օրվա կարգավորիչ 2 ջրամբարի եւ ջրահավաք ավազանների կառուցում։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։

Ծովագյուղում կհիմնանորոգվեն մի շարք փողոցներ 13.08.2021
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջւանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվեն մի շարք փողոցներ՝ 3200 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 22 հազար 690 քառակուսի մետր մակերեսով։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 245 միլիոն 441 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 110 միլիոն 448 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 134 միլիոն 992 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը։ «Նախատեսվում է ասֆալտապատել Ծովագյուղի ներհամայնքային 8-րդ փողոցի մի մասը, 13-րդ փողոցի առաջին նրբանցքը, 15-րդ փողոցը, 17-րդ փողոցի մի մասը եւ 2-րդ ու 3-րդ նրբանցքները, 18-րդ փողոցը, 19, 20, 22-րդ փողոցների մի մասը եւ 24-րդ փողոցի 6-րդ նրբանցքի մի հատվածը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է»,-ներկայացրին Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմից։

Վարժանքների անցկացում 12.08.2021
Ս/թ օգոստոսի 16-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Փամբակ, Դարանակ, Արեգունի և Գեղամասար բնակավայրերում։ Բնակչությանը խնդրվում է խուճապի չմատնվել:

Գեղհովիտում ամբողջությամբ վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգը 12.08.2021
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում օգոստոսի 3-ից մեկնարկել եւ ընթանում են խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր փուլ 3. Հայատան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրի շրջանակներում։ Այն ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանական KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրամիության կողմից։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Եղվարդշին» ընկերությունը։ Ծրագրի իրականացման ավարտի համար պայմանագրով սահմանված է 24 ամիս ժամկետ։ Ծրագրով նախատեսվում է 50 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցերի վերակառուցում, օրվա կարգավորիչ 4 ջրամբարների կառուցում, Գեղհովիտ եւ Լեռնահովիտ համայնքների բոլոր 1300 տնտեսություններում տնային միացումներ։...