Նորություններ

Գեղարքունիքի մարզում շարունակվում են համավարակի դեմ պատվաստումները 30.09.2021
Գեղարքունիքի մարզում շարունակվում են համավարակի դեմ պատվաստումները Սեպտեմբերի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են Covid-19 համավարակի դեմ պատվաստումները: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ մարզում պատվաստվել է 34 535 քաղաքացի, որից 1378 քաղաքացին՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ Գեղարքւոնիքի մարզպետարանի 116 աշխատակիցներից համավարակի դեմ պատվաստվել են 110-ը կամ ընդհանուր աշխատողների 95 տոկոսը, 3269 մանկավարժներից պատվաստվել է 2437-ը կամ մանկավարժների ընդհանուր թվի 74,5 տոկոսը, 1243 բուժաշխատողներից՝ 929-ը կամ ընդհանուր բուժաշխատողների 75 տոկոսը, ՏԻՄ-երի աշխատակազմերի 958 աշխատակիցներից՝ 395-ը կամ ընդհանուր աշխատողների 41 տոկոսը, ԱԻՆ 236 աշխատակիցներից՝ 230-ը կամ ընդհանուր աշխատողների 97 տոկոսը և ՀՀ ոստիկանության մարզային վարչության 347 աշխատակիցներին 339-ը կամ ընդհանուր աշխատողների 98 տո

Սարուխան համայնքում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զինծառայության մեկնած և հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած Հակոբ Հարությունյանի, Վիգեն Եղիազարյանի և Ռաֆիկ Խեքոյանի հիշատակին կառուցված խաչ-հուշաղբյուրը: Այն օրհնվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և աջակցությամբ թեմի հոգևոր դասի: Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը, զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև համայնքի դպրոցների մանկավարժներ և դպրոցականներ: Ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին հուշաղբյուրին: Հիշատակի և ոգեկոչման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Գլուխ եմ խոնարհում զոհված զինծառայողների ծնողների առջև: Ուզում եմ խնդրել, որ միշտ հպարտանան իրենց հերոս զավակներով: Նրանց սխրանքն անմահ է, գործը հարատև: ...

Գեղարքունիքի մարզպետի տեղակալն աշխատանքային այցով եղավ Մարտունի համայնքում 29.09.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելության 2021 թվականի ժամանակացույցի համաձայն սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը ներկայացել էին Մարտունու տարածաշրջանի տարբեր համայնքների քաղաքացիներ: Նրանք բարձրացրեցին տարբեր բնույթի հարցեր՝ դրամական օգնություն ստանալու, նպաստի, աշխատանքի տեղավորման, բնակարանի վերանորոգման, հողատարածքի ոռոգման, առողջական խնդիրների և այլն: Քաղաքացիների կողմից բարձրացրած հարցերի մի մասին տրվեց բավարար պատասխան, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի համար հանձնարարականներ տրվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրելու և խնդիրներին լուծումներ տալու համար: Այցի շրջանակներում մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը եղավ նաև Մարտունու ծննդատանը, որտեղ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրերս ծննդատունը համալրվել է նորագույն և գերժամանակակից մի քանի ախտորոշիչ սարքավորումներով...

2013 թվականից Դիլիջան քաղաքում կազմակերպվում է «Մշակութային վերածնունդ» «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնը։ Այս տարի փառատոնն անցկացվեց սեպտեմբերի 25-ին: Ներկայացված էին Հայաստանի մարզերը` իրենց համայնքներով: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին գորգարվեստի բացառիկ` այդ թվում թանգարանային նմուշներ, դեկորատիվ–կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, տիկնիկագործություն, ազգային տարազ, կերպարվեստ, ասեղնագործություն, ազգային խոհանոց և այլն: Ներկայացված էր մարզերի մշակույթը՝ երգ, պար,ազգային նվագարաններ, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը: Փառատոնը բացառիկ էր ոչ միայն ձեռագործ աշխատանքների պատկերասրահով, վարպետության դասերով, բազմաբովանդակ տաղավարներով, այլ նաև տեղական կոլորիտը ներկայացնող, անհատ կատարողների և համույթների մասնակցությամբ ուղեկցվող համերգային ծրագրերով: Գեղարքունիքի մարզի տաղավարներում ...

Գեղարքունիքի մարզում պատվաստումները շարունակվում են 28.09.2021
Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում է Covid-19 համավարակի դեմ պատվաստումների գործընթացը: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ սեպտեմբերի 27-ի դրությամբ մարզում պատվաստվել է 31 627 քաղաքացի, որից 826 քաղաքացին՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում: Նույն աղբյուրի հավաստմամբ սեպտեմբերի 28-ի դրությամբ համավարակի դեմ պատվաստվել է մարզի առողջապահական հիմնարկների աշխատակիցների գրեթե 70 տոկոսը:

Լռության րոպե 27.09.2021
Գեղարքունիքի մարզպետարանում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, հայտարարվեց մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների: