Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է 26.07.2022

Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 66-ից մինչև 80-րդ կիլոմետր հատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։ 14կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը ձգվում է Գեղարքունիքի մարզով. սկսվում է Մարտունի քաղաքից, անցնում Գեղհովիտ բնակավայրով և ավարտվում Վարդենյաց լեռնանցքում։ ⚒⛓Շինաշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգման շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, նախատեսված է նաև ավտոճանապարհային ծածկի մշակում սառը վերօգտագործման եղանակով, կամրջային անցման նորոգում, հենապատի կառուցում, խողովակների կառուցում և տեղադրում, ջրահեռացման տարրերի իրականացում, մայթերի, իջատեղերի կառուցում և այլն։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականին։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 3.3 միլիարդ դրամ։

Տեղադրվեց Արցախյան պատերազմներում հերոսացած ծովակցիների հուշարձան-խաչքարը

Տեղադրվեց Արցախյան պատերազմներում հերոսացած ծովակցիների հուշարձան-խաչքարը 25.07.2022

Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոցի բակում տեղադրվեց եւ բացվեց Արցախյան պատերազմներում հերոսացած ծովակցիների հիշատակն հավերժացնող հուշարձան-խաչքարը` բարերարությամբ ռուսաստանաբնակ ծովակցիներ Նվեր եւ Արթուր Մանուկյանների, նախագծմամբ Հունան Հարությունյանի եւ շինարարությամբ Կարեն Սարգսյանի։ Հուշարձան-խաչքարի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի սպաներ եւ զինվորներ, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմներում զոհված հերոսների ծնողներ եւ հարազատներ, Ծովակի միջնակարգ դպրոցի մանկավարժներ եւ աշակերտներ։ Հուշարձան-խաչքարը բացման պատիվը վերապահվեց բարերարներ Նվեր եւ Արթուր Մանուկյաններին։ Օրհնության կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածքի հոգեւոր հովիվներ Տեր Տարոն եւ Տեր Հարություն քահանա Հունանյանները։․․․

ՀՀ կառավարության ծրագրերը հզոր հայրենիքի երաշխիք

ՀՀ կառավարության ծրագրերը հզոր հայրենիքի երաշխիք 22.07.2022

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 539 միլիոն 298 հազար դրամ, որի 50 տոկոսը կամ 269 միլիոն 649 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, մնացած 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Սեւան քաղաքում եւ Գագարին գյուղում հիմնանորոգել թվով 37 բազմաբնակարան շենքերի շուրջ 47 հազար 415 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող բակային հատվածներ, որից Սեւան քաղաքում կհիմնանորոգվի 32, Գագարին գյուղում՝ 5 բազմաբնակարան շենքերի բակային հատվածներ։

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ 22.07.2022

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Ըստ այդմ` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական ուսումնական հաստատությունների մոդուլային շենքերի կառուցման ծրագրով ՀՀ բոլոր մարզերում` 10 բնակավայրերում, դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված 50 մլն դրամ գումարը կբաշխվի՝ ըստ ներքոնշյալ բնակավայրերի. Մոդուլային կթահարմալիրներ • ՀՀ Արագածոտնի մարզի «Հացաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ • ՀՀ Գեղարքունիքի մարզի «Արփունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ․․․

ՀՀ կառավարությունը 402,240 հազար դրամ է հատկացրել Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան բնակավայրերի  խմելու ջրամատակարարման համակարգերի վերակառուցման համար

ՀՀ կառավարությունը 402,240 հազար դրամ է հատկացրել Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի վերակառուցման համար 21.07.2022

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի նիստում որոշում է կայացվել 54 351,5 դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր, 167 339,1 դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, 138 284,5 դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ և Սարուխան, 42 264,9 ՀՀ Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցման համար։

 ՀՀ կառավարության ծրագրերը` հզոր հայրենիքի երաշխիք

ՀՀ կառավարության ծրագրերը` հզոր հայրենիքի երաշխիք 21.07.2022

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կկազմեն բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։ Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21/2, Գարեգին Նժդեհի-103, Բաղրամյան-13, Տիգրան Մեծի-7,9,11,13, 14,15 եւ 30 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 152 միլիոն 774 հազար 800 դրամ, որի 55 տոկոսը կամ 84 միլիոն 26 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 68 միլիոն 748 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։ Աշխատանքների ավարտից հետո Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան 10 շենքերի բոլոր՝ 2035 շահառուները կունենան հիմնանորոգված ու բարեկարգված բակային տարածքներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-10 12:34:08