Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ 07.06.2021

Համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի 2021թվականի հունիսի 4-ի N 607-Ա որոշման, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ս/թ հունիսի 7-18-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում: ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը: https://www.e-gov.am/decrees/item/23483/

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ նշանակելու մասին 07.06.2021

ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Ռուբիկ Նավոյանին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ նշանակելու մասին https://www.e-gov.am/decrees/item/23479/

Վարժանքների անցկացում

Վարժանքների անցկացում 07.06.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ուսումնական տագնապ անցկացնելու նպատակով հունիս 8-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն Արծվանիստ և Ծովինար համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Նշված համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:

 Կայացավ հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը 07.06.2021

Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի վիրուսային, մասնավորապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը՝ մասնակցությամբ հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի ԱՍԱ վարչության պետի տեղակալ Սևակ Դվոյանի, հանձնաժողովի անդամներ՝ Գեղարքունիքի մարզի ստացիոնար և պոլիկլինիկական բժշկական ծառայությունների ղեկավարների, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» «Գեղարքունիք» մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանի, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի Գավառի բաժնի պետ Սվետլաննա Հովհաննիսյանի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում արտաընդերային հեպատիտների տարածվածության մակարդակին ուղղված հարցեր: Ի թիվս այլ հիմնավորումների...

Աստղաձոր համայնքում տեղադրվեց Պահապան Խաչը

Աստղաձոր համայնքում տեղադրվեց Պահապան Խաչը 05.06.2021

Հունիսի 4-ին Աստղաձոր համայնքի արեւմտյան եզրին տեղադրվեց Պահապան Խաչը, որն ունի 15 մետր բարձրություն և վեր է խոյանում պատմական հնավայր հանդիսացող վաղ միջնադարյան խաչքարերի դաշտում: Նախաձեռնության հեղինակը և բարերարը՝ աստղաձորցի Արթուր Պետրոսյանն է։ Խաչի տեղադրման և օրհնման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Աստղաձոր համայնքի բնակիչներ։ Պահապան Խաչը օրհնվեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի ձեռամբ: Օրհնության կարգից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը հնչեցրեց ոգեկոչման խոսքեր։ «Այսօր մենք կանգնեցնում ենք Պահապան Խաչը Հայաստան աշխարհի մի հինավուրց բնակավայրում, որտեղ չքնաղ բնությանը միաձուլված են պատմության վեհաշուք կոթողները։ Այս Խաչը բարձրացվում է ի բարօրություն Հայոց աշխարհի, ի հիշատակ մեր հերոս նահատակների, նաեւ ի փառս այն տղաների, ովքեր վերապրեցին Արցախյան վերջին պատերազմը եւ այժմ ապրում են մեր..

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին 04.06.2021

Սիրելի շրջանավարտներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի եւ Վերջին դասի առիթով, մաղթում նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ ձեր հետագա քայլերում, թող իրականություն դառնան ձեր բոլոր երազանքներն ու ցանկությունները: Այսօր դուք ձեր կյանքի ամենահիշարժան ու տպավորիչ օրերից մեկն եք ապրում եւ կանգնած եք այն ճամփաբաժանին, որից այն կողմ ձեզ դիմավորելու են նոր միջավայրեր: Այս լուսավոր օրվանից սկսած մենք ձեր մեջ տեսնում ենք մեր հայրենի երկրի վաղվա պաշտպանին, բժշկին, մանկավարժին, գիտնականին, շինարարին, բանվորին, արհեստավորին, մեր երկրի գիտակից քաղաքացուն, ում ձեռքերում է երկիր ապագան: Լիահույս եմ, որ անցած տարիների ընթացքում դուք ձեր կրթօջախներում ձեռք եք բերել գիտելիքների անհրաժեշտ պաշար ու բավարար դաստիարակություն` կյանքում ձեր տեղը գտնելու, մեր երկրի համար պիտանի մարդիկ դառնալու, ձեր ծնողների եւ ուսուցիչների սպասելիքներն արդարացնելու համար։ Եվ այն հոգեւոր արժեքները, որոնք ստացել եք դպրոցում, դարձնելու եք ձեր ընտրած մասնագիտության, ձեր նպատակների, կյանքի բարձունքների փարոսը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:48:55