Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագրի պլանավորման աշխատանքներ շուրջ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագրի պլանավորման աշխատանքներ շուրջ 24.02.2023

Փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է այս տարի՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն ֆինանսավորմամբ, որն իրականցվում է DAI (Development Alternatives Inc.) գլոբալ ընկերության կողմից։ Ծրագրի նախաձեռնողներից է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետերը, խոշորացված համայնքների ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուներ։․․․

Մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը

Մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը 24.02.2023

Մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը: Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոս: 2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն կայքում` (https://www.mineconomy.am/page/1452 ) :․․․

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի փետրվարի 17-24-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի փետրվարի 17-24-ն ընկած ժամանակահատվածում 24.02.2023

2023 թվականի փետրվարի 17-24-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 3 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 4 պացիենտ, որից 3-ը՝ հիվանդանոցային պայմաններում: Բուժման արդյունքում գրանցվել է 581 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 127 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից - 2023թ․ փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 585 Covid-19-ի դրական դեպք:

Գեղարքունիքի մարզում բոլոր ճանապարհները բաց եւ անցանելի են

Գեղարքունիքի մարզում բոլոր ճանապարհները բաց եւ անցանելի են 23.02.2023

Փետրվարի 23-ի ամը 10։00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բաց եւ անցանելի են բոլոր ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում գիշերային ժամերի ընթացքում շարունակվել են ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքները, ինչի շնորհիվ այն եւս անցանելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով բեռնատարների։ Ըստ անհրաժեշտության՝ մաքրման եւ մշակման աշխատանքներ են ընթանում նաև մարզի այլ ճանապարհահատվածներում։

ՀՀ կառավարությունը 334 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 334 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի համար 23.02.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի հերթական նիստում որոշում է կայացվել 334 միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ բնակավայրի կենտրոնական հրապարակում շատրվանային համակարգի տեղադրման, Զոլաքար բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման և տարածքի բարեկարգման և Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի Սեպտեմբերի 21/2, Գարեգին Նժդեհի 103, Բաղրամյան 13, Տիգրան Մեծի 7,9,11,13,14,15 և 30 բազմաբնակարան շենքերի բակերի՝ ընդհանուր հաշվով 7 հազար քառակուսի մետր մակերեսով հատվածի ասֆալտապատման համար։

Գեղարքունիքի մարզի ճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի ճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ 22.02.2023

Փետրվարի 22-ի գիշերային ժամերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել են ուժեղ քամիներ, իսկ բարձրլեռնային գոտիներում՝ ձնաբքեր, ինչի հետեւանքով որոշ հատվածներում դժվարանցանելի վիճակ է առաջացել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար։ Բքերի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Վարդենյաց լեռնանցքում, Շատվան-Նորաբակ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհներին։ Սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է նշյալ ուղղություններում ապահովել ճանապարհների անցանելիությունը, որտեղ այժմ կատարվում են նաեւ լայնացման աշխատանքներ։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-20 19:03:46