Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին ՀՀ փոխվարչապետը և էկոնոմիկայի նախարարը

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին ՀՀ փոխվարչապետը և էկոնոմիկայի նախարարը 18.02.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին ՀՀ փոխվարչապետ, «Սեւանի Իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանը եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այցելեցինք Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրում գտնվող «Սեւանի Իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի մանրաձկան արտադրության գործարան, որտեղ աճեցվում է Սեւանի իշխանի «Գեղարքունի» եւ «Ամառային բախտակ» տեսակները։ Քննարկման արդյունքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հիմնադրամի տնօրենին հանձնարարեց մշակել և ներկայացնել զարգացման ծրագիր՝ հետագա անելիքերն առավել արդյունավետ իրագործելու համար։

ՀՀ փոխվարչապետը, էկոնոմիկայի նախարարը և Գեղարքունիքի մարզպետն այցելեցին Ծաղկունք բնակավայր

ՀՀ փոխվարչապետը, էկոնոմիկայի նախարարը և Գեղարքունիքի մարզպետն այցելեցին Ծաղկունք բնակավայր 18.02.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ եղանք Ծաղկունք բնակավայրում, որտեղ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, «Գագարին» նախագծի փորձագետների, «Դար» հիմնադրամի, այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց «Գագարին» ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է Սեւան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերում իրականացնել զբոսաշրջային, գյուղատնտեսական, բնապահպանական, կրթական, սոցիալական ուղղվածության ներդրումային խոշոր ծրագրեր։ Լիահույս եմ, որ ծավալված քննարկումների արդյունքում կյանքի կկոչվի մեր մարզի․․․

Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ 17.02.2023

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տեղեկացմամբ փետրվարի 17-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, քամիների հետևանքով առաջացած բքի և ցածր տեսանելիության պատճառով երթևեկության համար դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս գտնվող հատվածում։ Նույն ժամի դրությամբ քամիներ են նաև Վարդենիս համայնքի Սոթքի և Մեծ Մասրիկի հատվածներում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Նշված ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։․․․

«Ուրիշները» ներկայացումը՝ Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում

«Ուրիշները» ներկայացումը՝ Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում 16.02.2023

Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը և ֆրանսիական Սաթէ – Աթղը թատերական միությունը ներկայացնում են ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» և «Այդ երեխան» պիեսների հիման վրա բեմադրված «Ուրիշները» ներկայացումը։ Ներկայացումն իրականացվում է ֆրանսիական պետական կառույցների՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպաատան, Ռոն Ալպեր տարածաշրջանի, Իզեր Դեպարտամենտի, Լիոնի Մետրոպոլի, ֆրանսիական ինստիտուտի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ներկայացումը բաղկացած է 7 պատկերներից, որոնցից յուրաքանչյուրն առանձին պատմություն է մարդկային ճակատագրերի, սիրո, դավաճանության, սպասման, ծնողական սիրո ու կորստի, հույսի ու նրա բացակայության մասին։․․․

ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել գումար հատկացնել Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և նախագծանախահաշվային փաստա

ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել գումար հատկացնել Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և նախագծանախահաշվային փաստա 16.02.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի հերթական նիստում որոշում է կայացվել 1 միլիարդ 305 միլիոն 861,1 հազար դրամ հատկացնել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ1+000-կմ17+000 հատվածի հիմնանորոգման (բացառությամբ կմ2+800-կմ5+300, կմ5+750-կմ5+886 և կմ6+850-կմ7+034 հատվածների) համար․ 539 միլիոն 097,9 հազար դրամ՝ Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ - /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 32+000-կմ 35+000 հատվածի (Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայր) հիմնանորոգման համար։ Նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով 939,9 հազար դրամ հատկացվել է Տ-4-78, /Տ-4-40/ - Նորակերտ - /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածի․․․․

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի փետրվարի 3-10-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի փետրվարի 3-10-ն ընկած ժամանակահատվածում 10.02.2023

2023 թվականի փետրվարի 3-10-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 12 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 12 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 566 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 158 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից - 2023թ․ փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 578 Covid-19-ի դրական դեպք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53