Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է 2021 թվականի բյուջեի կատարողականը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է 2021 թվականի բյուջեի կատարողականը 06.06.2022

2021թ. ՀՀ պետական բյուջեից ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսվել էր 11 457 301.3 հազ. դրամ, փաստացի ծախսը կազմել է 11 104 300.5 հազ. դրամ, կամ 96.9%, որից` Մարզպետարանի ապարատի պահպանման ծախսերի համար 2021թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել էր 713 686.5 հազ. դրամ, որից փաստացի ծախսվել է 702 789.6 հազ. դրամը, որը կազմում է 98.5%, իսկ տնտեսված գումարը՝ 10 896.9 հազ. դրամը գոյացել է Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ, էներգետիկ ծառայություններ, կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, կառավարչական ծախսեր, տեղեկատվական ծառայություններ, գրասենյակային նյութեր, տրանսպորտային նյութեր, ընդհանուր բնույթի այլ ծառայություններ և այլ հոդվածների տնտեսումներից: Արծվաշեն համայնքի աշխատակազմի պահպանման ծախսերի համար․․․

Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին կարեւոր հարցեր

Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին կարեւոր հարցեր 06.06.2022

Հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության հանձնարարականների կատարման արդյունքերի մասին։ Ինչպես զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 67,4 տոկոսով, որը 7,8 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ «Արդյունքները գոհացուցիչ չեն, ուստի պետք է համայնքապետարանների հետ շարունակել համագործակցված աշխատանքը, որպեսզի առաջին կիսամյակի դրությամբ կարողանանք ապահովել բարձր կատարողական։ Միաժամանակ պետք է հասնենք նրան, որ իրենց հարկային պարտավորություններն ամբողջապես կատարեն պետական հիմնարկների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները»,-հանձնարարեց Կարեն Սարգսյանը։ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ ․․․

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան «Վերջին դաս»- ին նվիրված արարողություններ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան «Վերջին դաս»- ին նվիրված արարողություններ 03.06.2022

Հունիսի 3-ին Գեղարքունիքի մարզի 5-օրյա աշխատանքային ռեժիմ ունեցող 101 հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան ավարտական «Վերջին դաս» արարողություններ։ 2021-2022 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների 12-րդ դասարաններ ավարտում են 1206, 9-րդ դասարաններ՝ 2366, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կրթական հաստատություններում՝ 440 աշակերտներ։ 9-րդ դասարանի շրջանավարտ չունի Ծափաթաղի միջնակարգ դպրոցը։ 1-ական 9-րդ դասարանցի ավարտում են Կալավանի և Ջաղացաձորի միջնակարգ, Սեմյոնովկայի և Ազատի հիմնական դպրոցները։ 12-րդ դասարանի շրջանավարտներ չունեն Արեգունու, Ծափաթաղի, Կախակնի և Ջաղացաձորի միջնակարգ դպրոցները, իսկ 1-ական 12-րդ դասարանցի ավարտում են Անտառամեջի, Կուտականի, Վանևան-Տրետուքի միջնակարգ դպրոցները։․․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ "Վերջին դասի" առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ "Վերջին դասի" առթիվ 03.06.2022

Սիրելի շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ վերջին զանգի՝ արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված հիշարժան այս օրվա կապակցությամբ: ‭Հասկանալի ու բնական է այն հուզմունքը, որ ապրում եք դո‬ւք՝ հրաժեշտ ‭տալով ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ‬ ‭ուսուցիչներին: Սակայն դպրոցական ուսումնառության ավարտը ‬ ‭խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ, հրաշալի խորհուրդ ևս՝ ա‬յն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ‭ի‬նքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Համոզված եմ, որ իբրեւ ազատ ու անկախ Հայաստանում մեծացող սերունդ, դուք կյանք եք մտնում առավել անկաշկանդ մտածողությամբ, մեր անցած հերոսական մաքառումների քաջ գիտակցումով, ու պետության քաղաքացի լինելու պատասխանատվության զգացումով: Կրթված սերունդը միայն կարող Է լինել մեր երկրի հզորացման ու բարգավաճման երաշխիքը: Ես հավատում եմ մեր պետության ապագային, որի կերտողը դուք եք լինելու: Կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ, թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու երազանքները։

Դիմողների թվի աճով պայմանավորված՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերի համար պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները կհամալր

Դիմողների թվի աճով պայմանավորված՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերի համար պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները կհամալր 02.06.2022

Միջոցառումների շրջանակում 2022 թվականին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 600 մլն դրամ, աջակցություն է ստացել շուրջ 900 շահառու։ Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։ Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։ Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։․․․

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացվեց Գավառի մանկատան սան Մարիամ Շահջանյանի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացվեց Գավառի մանկատան սան Մարիամ Շահջանյանի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը 02.06.2022

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի շենքում հանդիսավորությամբ բացվեց Գավառի մանկատան սան, Հ․ Թալալյանի անվան երաժշտական ուսումնարանի նկարչության բաժնի ուսանող Մարիամ Շահջանյանի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալականհարցերի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գավառի մանկատան, երաժշտական քոլեջի տնօրեններ, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, հյուրեր։ Ցուցահանդեսում ներկայացված էին Մարիամ Շահջանյանի գեղանկարչական աշխատանքները, ձեռագործ գորգերը, պատրաստված տիկնիկները։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 17:38:58