Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 01.03.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է ոռոգման ջրատարի ներքին ցանց, որի պայմանագրային արժեքը կազմում է 75 միլիոն 600 հազար դրամ։ Նշված գումարի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ոռոգման առուները կառուցվել են երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով, 2150 գծամետր երկարությամբ, 10 թաղամասերում։ Շինարարակական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերին եւ ավարտի հասցվել տարեվերջին։ Այս տարվա ոռոգման շրջանում ջուրը շուրջ 150 տնտեսությունների կմատակարարվի անկորուստ եւ ժամանակին,․․․

Ավարտվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի ՀՀ Գեղարքունիքի մարզային փուլը

Ավարտվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի ՀՀ Գեղարքունիքի մարզային փուլը 27.02.2023

Հայաստանի‭ ‬Հանրապետությունում‭‭ ‬սեղանի‭ ‬թենիսի մասսայականացման,‭ ‬բնակչության տարբեր տարիքային‭ ‬խմբերի շրջանում‭ ‬առողջ‭ ‬կենսակերպի‭‭ ‬գաղափարի‭ ‬արմատավորման նպատակով երկրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի‭ ‬թենիսի‭ ‬սիրողական‭ ‬մրցաշար: ‭ ‬ Մրցաշարին‭ ‬կարող‭ ‬են մասնակցել‭ ‬Հայաստանի‭ ‬Հանրապետության‭ ‬և‭ ‬օտարերկրյա քաղաքացիները՝ սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական‭ ‬և‭ ‬մասնավոր‭ ‬ոլորտի‭ աշխատողներ,‭ ‬միջազգային կազմակերպությունների‭ ‬ու‭ ‬դեսպանատների‭ ‬ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ, գործող պրոֆեսիոնալ մարզիկներ: Այն անցկացվում է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ: Մրցաշարի 2-րդ՝ եզրափակիչ փուլին‭ ‬կմասնակցեն ՀՀ‭ ‬մարզերում և‭ ‬Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-ից 3-րդ տեղեր‭ ‬գրաված‭ ‬տղամարդիկ‭ ‬և‭ ‬կանայք:‭ ‬․․․

Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը կունենա նորակառույց շենք

Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը կունենա նորակառույց շենք 27.02.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Փետրվարի 24-ին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղա Ճամբարակի թիվ 1 հիմնական եւ ավագ դպրոցներում։ Այցի հիմնական նպատակն էր` դպրոցի տնօրինության եւ մանկավարժական կոլեկտիվի հետ քննարկել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը ժամանակավորապես մեկ այլ շենք տեղափոխելու եւ դասապրոցեսն ընտրված տարածքում կազմակերպելու խնդիրը` կապված վթարային վիճակում գտնվող դպրոցական հին շենքի քանդման եւ նոր շենքի կառուցման գործընթացի հետ։ Դպրոցական նոր շենքը կառուցվելու է հին շենքի տեղում, 450 աշակերտական տեղով։ Շինարարությունն իրականացվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, 1 միլիարդ 870 միլիոն դրամ արժեքով։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 27.02.2023

Փետրվարի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքին և առաջիկա անելիքներին։ Ստորաբաժանումների ղեկավարների կողմից տեղեկատվություն ներկայացվեց Գեղարքունիքի մարզին ռեամոբիլներ հատակցնելու, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի,թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման, սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, այդ ուղղությամբ համայնքների հետ տարվող աշխատանքների․․․

Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ 24.02.2023

Փետրվարի 24-ի գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի ողջ տարածքով ձյուն է տեղացել, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանստորտային երթեւեկության համար։ Ձյան շերտը կազմել է 5-10, առանձին հատվածներում՝ մինչեւ 20 սանտիմետր։ Գիշերային ժամերից ճանապարհները սպասարկող կազմակերպությունները ձեռնարկել են մաքրման եւ մշակման աշխատանքներ, որոնք այժմ էլ գտնվում են ընթացքի մեջ։ Փետրվարի 24-ի ժամը 10-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բաց եւ անցանելի են բոլոր ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքն անցանելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով բեռնատարների։

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագրի պլանավորման աշխատանքներ շուրջ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագրի պլանավորման աշխատանքներ շուրջ 24.02.2023

Փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է այս տարի՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն ֆինանսավորմամբ, որն իրականցվում է DAI (Development Alternatives Inc.) գլոբալ ընկերության կողմից։ Ծրագրի նախաձեռնողներից է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետերը, խոշորացված համայնքների ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուներ։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53