Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի հանրակրթական 7 դպրոցների շենքերին

Ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի հանրակրթական 7 դպրոցների շենքերին 07.03.2023

2023 թվականի մարտի 5-ի գիշերվա եւ մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի և Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշված դպրոցների տնօրեններին հանձնարարել է հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը եւ ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։ Դպրոցներին հասցված վնասների վերականգնման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 07.03.2023

2022 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում իրականացվել է սուբվենցիոն 2 ծրագիր, ինչի արդյունքում հիմնանորոգվել է Խաչիկ Ստեփանյան փողոցը եւ բազմաբնակարան չորս շենքերի տանիքներ։ Խաչիկ Ստեփանյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 77 միլիոն 175 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Խաչիկ Ստեփանյան փողոցն ասֆալտապատվել է 700 գծամետր երկարությամբ եւ 4900 քառակուսի մետր մակերեսով, կառուցվել է միակողմանի մայթ՝ 1050 քառակուսի մետր մակերեսով։...

Գեղարքունիքի մարզի աշակերտների համար ճանաչողական այցեր եւ հանդիպումներ կկազմակերպվեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում

Գեղարքունիքի մարզի աշակերտների համար ճանաչողական այցեր եւ հանդիպումներ կկազմակերպվեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում 07.03.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Մարտի 6-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի հետ համատեղ կազմակերպել էինք խորհրդակցություն-քննարկում, որի ընթացքում մտքեր փոխանակեցինք Գեղարքունիքի մարզի եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համագործակցության, Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում զինվորական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանման հետ կապված հարցերի շուրջ։ Գավառի Լ․Քալանթարի անվան պետթատրոնի դահլիճում հանդիպեցինք ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, ավագ եւ միջնակարգ դպրոցների տնօրենների եւ զինղեկների հետ։․․․

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 06.03.2023

2023 թվականի մարտի 8-ին, Գեղարքունիքի մարզպետի ընդունելության ժամանակացույցով պայմանավորված քաղաքացիների ընդունելությունը կկատարվի մարտի 9-ին ժամը 11։00-ին Գեղարքունիքի մարզպետանի շենքում։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 06.03.2023

Մարտի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ և Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։ Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։ ՀԷՑ-ի «Վարդենիս և Մարտունի» էլեկտրոցանցերը տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու համար։ Վերը նշված բնակավայրերի դպրոցներում բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ մարտի 11-ին։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 06.03.2023

Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և առաջիկա անելիքները։ Ըստ մարզի համայնքների, ներկայացվեց տեղեկատվություն, սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի, ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53