Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հետմահու պետական պարգևներ հանձնվեցին 2022թ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում մարտական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզից զոհված ժամկետային և պայմանագրային զինծառայողներին

Հետմահու պետական պարգևներ հանձնվեցին 2022թ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում մարտական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզից զոհված ժամկետային և պայմանագրային զինծառայողներին 18.03.2023

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ 2023 թվականի մարտի 18-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողությունը։ Արարողությանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի զինվորականներ, մարզի համայնքների և վարչական տարածքների ղեկավարներ, զոհվածների հարազատներ:․․․

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի մարտի 10-17-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի մարտի 10-17-ն ընկած ժամանակահատվածում 17.03.2023

2023 թվականի մարտի 10-17-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 11 նոր դեպք ։ Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 13 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 607 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 151 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից - 2023թ․ մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 621 Covid-19-ի դրական դեպք:

ՀՀ կառավարությունը 65 միլիոն 708․1 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի  հանրապետական և մարզային  նշանակության ավտոճանապարհների վերանորոգման համար

ՀՀ կառավարությունը 65 միլիոն 708․1 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների վերանորոգման համար 16.03.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի հերթական նիստում որոշում է կայացվել 2 միլիոն 337.8 հազար դրամ հատկացնել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ122+000-կմ124+000 հատվածում հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնման համար, 36 միլիոն 641.1 հազար դրամ՝ Մ-11, Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ5+900 հատվածի հիմնանորոգման համար և 26 միլիոն 801.2 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի ավտոճանապարհի հիմնանորոգման համար։

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 13.03.2023

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են հասցվել խորքային հորի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականի հունիս ամսին: Խորքային հորի շահագործման շնորհիվ ոռոգելի հողատեսքերը կավելանան շուրջ 35-40 հեկտարով։ Գանձակի խորքային հորի հորատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 42 միլիոն 985 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները գտնվում են փորձարկման եւ ավարտական փուլում։ Խորքային հորի գործարկման արդյունքում կմղվի 45 -50 լիտր վայրկյան ջուր, իսկ այս տարվա ոռոգման շրջանում արդեն իրենց ցանքերը ոռոգելու հնարավորություն կունենան Գանձակի շուրջ 300 տնտեսություն։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շրջայց կատարեց  Գեղարքունիքի մարզում

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շրջայց կատարեց Գեղարքունիքի մարզում 11.03.2023

Մարտի 10-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ում ուղեկցում էին Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վ.Պ.Ֆեֆիլովը: Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունելով ՌԴ դեսպանին, կարեւորեց հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների պահպանումը եւ զարգացումը, ներկա համագործակցության հետագա խորացումը։ Կարեն Սարգսյանը եւ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկեցին 2022 թվականի օգոստոսի 8-ին ․․․

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում 10.03.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Մարտի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով աշխատանքային այցով ժամանել է մարզ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու ռեգիոնների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53