Նորություններ
2023 թվականի մարտի 17-24-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 19 նոր դեպք ։ Փաստացի բուժում է ստանում 22 պացիենտ, որից 4-ը հիվանդանոցային պայմաններում: Բուժման արդյունքում գրանցվել է 617 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 109 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից - 2023թ․ մարտի 24-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 640 Covid-19-ի դրական դեպք (1 մահվան դեպք):․․․

Վահան գյուղի դպրոցում անցկացվեց ուսումնավարժական պարապմունք 24.03.2023
Մարտի 24-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվեց ուսումնավարժական պարապմունք «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով։ Ուսումնական վարժանքը բաղկացած էր երկու մասից` սեմինար պարապմունքից եւ գործնական վարժանքից։Պարապմունքը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Ուսումնավարժական պարապմունքին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ճամբարակի համայնքապետարանի, ՀՀ ՆԳՆ նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պատասխանատու աշխատակիցներ, Վահանի միջնակարգ դպրոցի ուսուցիչներ եւ աշակերտներ։․․․
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից 50 միլիոն 421,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում ավարտված երկու սուբվենցիոն ծրագրերի համար․ 30 միլիոն 222,5 հազար դրամ հատկացվել է Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում Արծրունի եղբայրների արձանի ձեռքբերման համար 20 միլիոն 198,8 հազար դրամ հատկացվել է Մարտունու համայնքապետարանի շենքի վերանորոգման համար։
Տեղեկացվում է, որ 2023 թվականի օգոստոսի 5-19-ը տեղի են ունենալու Համահայկական ութերորդ խաղերը /Կանոնակարգը կցվում է/: Խաղերին մասնակցել ցանկացող մարզիկները կամ թիմերը ՀՀ Գեղարքունիքի մարզում կարող են դիմել Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի համայնքապետարաններ կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն:․․․
Մարտի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրի աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Հանձնարարեցի տեղեկատվություն ներկայացնել մարզում ուժեղ քամիների հետևանքով վնասված 7 դպրոցներից 6-ում իրականացվող տանիքների վերանորոգման աշխատանքների ավարտի և առավել մեծ վնաս կրած՝ Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման համար հայտարարվող մրցույթի վերաբերյալ։ Առաջարկեցի համապատասխան գրությամբ դիմել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին՝ 2023 թվականի օգոստոսի 5-19-ին անցկացվող Համահայկական 8-րդ խաղերի ծրագրում ընդգրկված ծովափնյա վոլեյբոլ և․․․

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 20.03.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի մարտի 24-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրում կանցկացվի ուսումնական վարժանք՝ «Օդային տագնապ» թեմայով, որի ընթացքում, փորձարկման նպատակով, կմիացվի էլեկտրաշչակը: Վահան բնակավայրի բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել, նախապես հայցելով բնակիչների ներողամտությունը։ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան


