Նորություններ
Մարտի 31-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի առաջին նիստը, որը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։ «2023 թվականի մարտի 27-ի դրությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքային բյուջեների գործընթացի կազմակերպման մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ 2023 թվականի մարտի 27-ի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը կազմում է 99,4 տոկոս, կամ պլանավորված 688 միլիոն 113,7 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 683 միլիոն 649,9 հազար դրամ:․․․
Սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 1-2-ը Չարենցավանում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարին մասնակցել են կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում մարզային ընտրական փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: Նշենք՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլին մասնակցել է շուրջ 2070 մարդ։ Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից: Մրցաշարի ընթացքում տարբեր տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակիչ փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Գեղարքունիքի մարզի թիմը մրցաշարին մասնակցել է լավագույն ձևով, որի արդյունքում 41-ից բարձր տարիքային խմբում, կանանց մրցապայքարում, Ճամբարակից Մարինե Մուրադյանը գրավել է 8-րդ տեղը և հայտնվել մրցանակային տասնյակում, արժանանալով դրամական մրցանակի։

Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց եւ անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար 31.03.2023
Մարտի 31-ի առավոտյան ժամերից Գեղարքունիքի մարզում, բացառությամբ Վարդենիսի տարածքի, սկսվել են ձյան տեղումները։ Ձյան շերտը մարզի միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների կողնակներում կազմել է 5-10 սանտիմետր։ Ճանապարհաշինական կազմակերպությունները, ելնելով անհրաժեշտությունից, իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ։ Ժամը 11․30-ի դրությամբ մարզի ճանապարհները, այդ թվում եւ Վարդենյաց լեռնանցքը, բաց եւ անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Գեղարքունիքի մարզում ճանապարհներն անցանելի վիճակում են 31.03.2023
Գեղարքունիքի մարզում 2023 թվականի մարտի 31-ի առավոտվանից շարունակվում են ձյան տեղումները։ Մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ավտոճանապարհներին առայժմ ձնածածկույթ կամ մերկասառույց չի ձեւավորվել, ժամը 18-ի դրությամբ բոլոր ճանապարհները, այդ թվում եւ Վարդենյաց լեռնանցքը, բաց եւ երթեւեկելի են տրանսպորտային միջոցների համար։ Ձյան շերտը, 5-10 սանտիմետր հաստությամբ, առկա է ճանապարհների կողնակներում։ Ճանապարհաշինական կազմակերպությունները, ելնելով անհրաժեշտությունից, որոշակի հատվածներում իրականացնում են մաքրման եւ մշակման աշխատանքներ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է 30.03.2023
Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։ Մարտի 30-ին առանձին շրջաններում, 31-ին և ապրիլի 1-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ին ծովի մակերևույթից հաշված 1200մ և ավելի բարձրություններում՝ ձյան տեսքով։ Մարտի 30-ի ցերեկը, մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ։․․․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է 29.03.2023
2023 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար Կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել նաև՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները, ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները: Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 18:00-ն, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:․․․


