Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 10.10.2022
Հոկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները, ըստ ոլորտների, զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի և արդյունքների մասին։ Նախ քննարկվեց ռմբակոծության հետևանքով տուժած Վարդենիսի Այրքի և Սոթքի միջնակարգ դպրոցներում նորոգման աշխատանքներ իրականացնելու համար կատարված ֆինանսական վերաբաշխումներին, Վարդենիս համայնքի բնակավայրերի տուժած բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու ընթացքին, նույն համայնքի տուժած բնակավայրերի վնասված բնակարանների նորոգման աշխատանքների մեկնարկին, Վարդենիս համայնքի բնակավայրերի հեռավար ուսուցման անցած 6 դպրոցների առկա ուսուցման անցնելու և հեռավար ուսուցման հետ կապված խնդիրներին, ․․․
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել և դրամով է պարգևատրել կյանքի մեկ դարը բոլորած և մարզի տարբեր բնակավայրերում ապրող ութ տարեցի։ Գեղարքունիքի մարզպետի շնորհավորանքին են արժանացել Գավառ համայնքի Հացառատ թաղամասի բնակիչ, 104 տարեկան Թագուշ Իսպիրյանը, Սարուխան գյուղի բնակիչ, 100 տարեկան Մեխակ Ավետիսյանը, Կարմիրգյուղի բնակիչ, 101 տարեկան Թամարա Մադոյանը, Մադինա գյուղի բնակիչ, 100 տարեկան Ռոզա Գասպարյանը, Աստղաձոր գյուղի բնակիչ, 100 տարեկան Սարիբեկ Արշակյանը, Երանոս գյուղի բնակիչ, 100 տարեկան Ֆենիկ Փաշոյանը, Սեւան համայնքի բնակիչ, 102 տարեկան Ինթիզար Մինասյանը եւ Շատվան գյուղի բնակիչ, 102 տարեկան Արաքսյա Սարդարյանը։ Մարզպետի շնորհավորանքները տարեցներին են փոխանցել Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և մարզպետարանի այլ պատասխանատու աշխատակիցներ՝ անձամբ այցելելով նրանց բնակարաններ։․․․
Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին մի խումբ գրադարանավարներ 10.10.2022
Գեղարքունիքի մարզում, Գրադարանավարի օրվա կապակցությամբ, բազմաբովանդակ միջոցառումներ կազմակերպվեցին, որոնց մասնակից եղան նաև լավագույն ընթերցող աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, քաղաքացիներ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ գրադարանային գործում ունեցած ավանդի և Գրադարանավարի օրվա առթիվ մարզի 11 գրադարանավարներ խրախուսվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։ Սուսաննա Մինասյան– Գանձակ գյուղի գրադարանի գրադարանավար Հասմիկ Ավետիսյան – Գավառի քաղաքային գրադարանի գրադարանավար Խանում Դավթյան – Վերին Գետաշեն գյուղի գրադարանի գրադարանավար Ռուզաննա Բեգլարյան - Մարտունու կենտրոնական գրադարանի տնօրեն Ռոմելյա Ավագյան - Ակունք գյուղի գրադարանի գրադարանավար Գյուլնարա Մելքումյան - Ճամբարակի կենտրոնական գրադարանի տնօրեն Ժուլետա Զազյան-Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Կարինե Քալաշյան- Վարդենիսի մանկական գրադարանի առաջատար գրադարանավար Սաթենիկ Նալբանդյան - Վարդենիսի քաղաքային գրադարանի սպասարկման բաժնի առաջատար գրադարանավար Ֆլորա Գրիգորյան - Սևանի գրադարանների կենտրոնացված համակարգի Դդմաշեն գյուղի գրադարանի վարիչ Մարգարիտ Սմբատյան- Սևանի գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանի համալրման բաժնի ավագ գրադարանավար։
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 20 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 36 պացիենտ, որից 3-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 460 առողջացած ։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 77 թեստավորում: Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 496 Covid-19-ի դրական դեպք:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը գրադարանավարի օրվա առթիվ 07.10.2022
2004թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց գրադարանավարի օր: Արդեն 18-րդ տարին է, ինչ այդ օրը hանրապետության բոլոր գրադարանների դռները մինչ ուշ երեկո բաց են լինում ընթերցասեր հասարակության առաջ: Տոնի խուրհուրդը՝ գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում: Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում գիրքն է եղել իմացության հիմնական աղբյուրը, մտքերի այն շտեմարանը, որն անփոխարինելի է մնում անգամ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պայմաններում։ Մեր ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքում միշտ էլ ․․․
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելեց Գեղարքունիքի մարզ 06.10.2022
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք։ Նախագահին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Վարդենիսի համայնքապետարանում նախագահը հանդիպում ունեցավ Վարդենիս համայնքի վարչական ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախագահին ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիայի ընթացքում Վարդենիս համայնքի մի շարք բնակավայրերում իրականացված հրետակոծության հետևանքները և դրանց վերացմանն ուղղված կառավարության և մարզային իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումները:․․․