Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 03.12.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Դեկտեմբերի 2-ին Գավառ համայնքում համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ դիտարկեցի ՀՀ կառավարության կողմից 2021-22 թվականներին իրականացված կամ իրականացման փուլում գտնվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Այցի առաջին կանգառը Բուռնազյան փողոցում էր, որտեղ ավարտվել են ճանապարհի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ, որի 45 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Հիմնանորոգման աշխատանքները սկսվել եւ ավարտվել են 2021 թվականին։ Ասֆալտապատվել է 1,1 կիլոմետր երկարության ներհամայնքային ճանապարհ՝ 8700 քառակուսի մետր մակերեսով։ 5700 քառակուսի մետր մակերես էլ կազմում են ասֆալտապատ մայթերը։ Բուռնազյան փողոցի վրա են գտնվում Գավառի թիվ 2 նորակառույց դպրոցի եւ թիվ 7 մանկապարտեզի շենքերը։․․․

Ընթացիկ վերապատաստում՝ Գեղարքունիքի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետների համար

Ընթացիկ վերապատաստում՝ Գեղարքունիքի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետների համար 02.12.2022

Նախադպրոցական կրթության բնագավառի մատչելության, հասանելիության, ներառականության և որակի բարձրացման շրջանակում 2022 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մեթոդիստներ, դաստիարակներ, ֆիզղեկներ և երաժշտության դաստիարակներ մասնակցել են մարզում կազմակերպված ընթացիկ վերապատրաստման դասընթացին: Գործընթացն իրականացվել է «Հովակիմյան» ԳՐՈՒՊ կազմակերպության կողմից, որի վերապատրաստող անձնակազմում ընդգրկվել են ոլորտի արհեստավարժ և գիտակ մասնագետներ, Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ․․․

2023 թվականին Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն  երեք բուժամբուլատորիաների կառուցման ծրագրերը

2023 թվականին Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն երեք բուժամբուլատորիաների կառուցման ծրագրերը 02.12.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Հարգելի գեղարքունիքցիներ, Սիրով տեղեկացնեմ, որ > թիվ 1902-Լ որոշման 28․31 կետի համաձայն նախատեսվում է 2023-2026թթ․-ին ՀՀ մարզերում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող 20 բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցում, որոնցից 3-ը Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար, Ճամբարակի՝ Դպրաբակ և Գավառի Լճափ բնակավայրերում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն   ընդունեց  «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին եւ ծրագրային թիմին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին եւ ծրագրային թիմին 02.12.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին եւ ծրագրային թիմին։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» /EU4Sevan/ ծրագրի կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի արդյունքները եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, կարեւորելով Գեղարքունիքի մարզետարանի հետ համագործակցված ու նպատակամղված աշխատանքը և հետագա համագործակցության խորացումը։...

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում 02.12.2022

2022 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 1 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 1 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 548 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 72 թեստավորում: Օգոստոսի 1-ից դեկտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 549 Covid-19-ի դրական դեպք:

Գեղարքունիքի մարզում նոյեմբեր ամսին ծնվել է 185 երեխա

Գեղարքունիքի մարզում նոյեմբեր ամսին ծնվել է 185 երեխա 01.12.2022

2022 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 185 երեխա, որից 109-ը տղա, 76-ը՝ աղջիկ: 185 երեխաներից 35-ը ծնվել են Գավառիբժշկական կենտրոնում, 28-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 108-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում։ Ճամբարակի առողջության կենտրոնում նոյեմբեր ամսին ծնունդ չի գրանցվել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 18:22:38