Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.01.2024

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2024թ. փետրվարից կմեկնարկեն ֆրանսերեն լեզվի անվճար դասընթացներ՝ Գավառի տարածաշրջանի 11-14 տարեկան դպրոցականների համար:
Դասերը կանցկացվեն Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ կազմակերպության կողմից ուսումնական տարվան զուգահեռ հեռավար տարբերակով՝ ամենամսյա օֆլայն հանդիպումների հնարավորությամբ։
Դասերի հաճախականությունը` շաբաթական 2 օր, օրական 2 ժամ տևողությամբ։
Դասընթացին զուգահեռ մասնակիցները հնարավորություն կունենան ամբողջ տարվա ընթացքում կամավոր հիմունքներով մասնակցել ֆրանսախոս մշակութային միջոցառումների։
Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել 093 48 29 06 / 096 48 29 06 հեռախոսահամարաներով կամ անցնել https://france-formation.am/hy/contact-us հղումով, լրացնել անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլ. փոստը, հաղորդագրություն դաշտում գրել Դասընթացներ Գավառում, սեղմել ուղարկել կոճակը։
Գրանցման վերջնաժամկետը՝ հունվարի 30-նն է։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:28:11