Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ 10.10.2011

Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Միրզոյանը մեղադրվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ՙՙԴպրոցական սնունդ ծրագրիՙՙ շրջանակներում դպրոցի 1-4 դասարանների աշակերտներին տրամադրված պարենամթերքից ալյուրի որոշակի քանակություն վաճառելու մեջ: Դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր...

,,ԺՈՂՈՎՈՒՐԴ ,,ԹԵՐԹԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է 08.10.2011

Տեղեկացնում ենք, որ,, Ժողովուրդ,, օրաթերթի հոկտեմբերի 7-ի համարում տպագրված ՙՙ ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրելՙՙ վերնագրով հոդվածը բացառապես զրպարտանք է և ոչնչով չի համապատասխանում իրականությանը: Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին մարզպետարանը որևէ տեղեկություն չունի, բացառությամբ այն փաստի, որ ...

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ 08.10.2011

,,Ժողովուրդ,, օրաթերթը, գործադրելով իր բոլոր միջոցները և ստոր ձգտումները, փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը Թթուջուր համայնքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղում աշխատանքի նշանակելու համար կաշառք է վերցրել մի թեկնածուից: Ոչնչով չհիմնավորելով փաստերը և կառչելով թեկնածուներից մեկի բամբասանքներին՝ թերթն ամեն կերպ փորձում է մրոտել ու վարկաբեկել...

 ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ   ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ 06.10.2011

Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջև եղած համագործակցության շրջանակներում Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի հրավերով Սեպտեմբերի 25-30-ը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը եղավ Գրենոբլ քաղաքում: Պատվիրակության կազմում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանը, ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ Հայաստան գրասենյակի տնօրեն Լիլյա Շալունցը: Հանդիպման նպատակն էր էլ ավելի խորացնել կողմերի միջև... ապակենտրոնացված համագործակցությունը և համատեղ քննարկումների միջոցով կյանքի կոչել նոր ծրագրեր: Այցի առաջին օրը պատվիրակության կազմին ընդունեց Իզերի Դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Անդրե Վալլինին: Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետի և դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահի միջև կայացավ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ 06.10.2011

Այսօր Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց մանկավարժության ոլորտում աչքի ընկած 23 մանկավարժների: Շնորհավորելով նրանց Ուսուցչի տոնի առթիվ՝ մարզպետը նշեց, որ ուշադրության արժանացած եւ մարզի ղեկավարի պարգեւներին արժանացած մանկավարժները հիմնականում խորհրդային ժամանակների դպրոցի կենսափորձով անցած մարդիկ են, ովքեր տարիների իրենց վաստակով շարունակում են սերունդների կրթության եւ դաստիարակության վեհ գործը՝ այժմ իրենց ուսերին տանելով նաեւ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 05.10.2011

Հարգելի մանկավարժներ Ավելի քան մեկուկես հազարամյակ առաջ մեծն Մաշտոցով սկզբնավորված հայոց դպրությունը, անվարան քայլելով ժամանակների վայրիվերումների միջով, հասել է մեզ եւ այսօր էլ իր անխաթար, հաստատուն երթը շարունակում է ձեր նվիրական ջանքերի ու եռանդի շնորհիվ, որոնք անհատնում են ցանկացած իրավիճակներում: Արագ փոփոխվող ու զարգացող մերօրյա աշխարհում առավել եւս բարձրացել է կրթության դերը, զարգացած ու գրագետ հասարակության ձեւավորման անհրաժեշտությունը, ինչը մեր երիտասարդ պետությունից եւ գիտության ու կրթության ոլորտի պատասխանատուներից ու աշխատակիցներից պահանջում է նոր մոտեցումներ, ջանքեր, ավելի շատ սեր ու նվիրում: Գաղտնիք չէ, որ մեր պետության կողմից որդեգրած կրթական բարեփոխուների ծրագիրը իր հուսալի շարունակությունն է գտնում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-07 13:42:13