Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԵՄԱԴՐՎԵՑԻՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ

21.06.2013

 

Հունիսի 20-ին Գավառի ավագ դպրոցի  դահլիճում բեմադրիչ, դերասանուհի, բանասիրական գիտությունների թեկնածու  Սաթե Խաչատրյանը և  ծագումով Կարիբյան կղզիներից դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին (Յաոն) երեք լեզուներով փոքրիկ հանդիսատեսին  ներկայացրին Հովհաննես Թումանյանի հեքիաթներից: Հայ և օտարազգի դերասանները հեքիաթները բեմականացրին  հայերեն, ֆրանսերեն և Կարիբյան կղզիների պաշտոնական լեզվով ՝կրեոլով:Ֆրանսիայում գործող  ,,Սաթե-Աթղը,, թատերական միավորումը 2012 թվականին ֆրանսիայի հանդիսատեսին է ներկայացրել Թումանյանի հեքիաթների բեմադրությունը, որը արժանացել է մեծ հավանության: Այս նախագիծը Հայաստանում նպատակ ունի զարգացնել ֆրանկոֆոնիան, ճանաչելի դարձնել ու տարածել հայկական մշակույթը ֆրանսիայում:  Ծրագիրը մեկնարկել է հունիսի 15-ից և տևելու է մեկ ամիս: Այն ընթանում է երկու փուլով. համագործակցություն հայաստանյան երկու պետական թատրոնների հետ՝  Երևան և Գորիս քաղաքներում ու  բեմադրության ցուցադրություն Սիսիան, Վարդենիս, Սևան, Գավառ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում:    
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59