Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԽՐԱԽՈՒՍԵՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

12.06.2013

Հունիսի 12-ին  Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց  Գեղարքունիքի  մարզից  ՀՀ  դպրոցականների  2012-2013 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում  առաջին,  երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների արժանացած  10   աշակերտներին: Մարզի ղեկավարը շնորհավորեց դպրոցականներին   բարձր գիտելիքներ ցուցաբերելու համար, նրանց հանձնեց ՀՀ ԿԳ նախարարության կողմից հատկացված դիպլոմները, միաժամանակ արժանացնելով   դրամական պարգևների: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այս հաջողության գործում մեծ է նաև դպրոցի մարկավարժների և ծնողների կողմից ներդրած ավանդը և մաղթեց որպեսզի   դպրոցականները նման կարգով էլ շարունակեն իրենց կյանքի ճանապարհը տարբեր  բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դիպլոմակիրներն  էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին  ուշադրության  համար, խոստանալով ամենուր իրենց գիտելիքներով բարձր պահել մարզի և հարազատ դպրոցի անունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59