Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ ՄԱՐԶԻ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ 29.07.2013
Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր կիսամյակային գործունեության հաշվետվությամբ հանդիպում ունեցավ մարզի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ասուլիսը համատեղվեց ,,Հետաքննող լրագրողներ,, հասարակական կազմակերպության և ,,Քաունթերփարթ ինթերնեյշնլ,, միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ֆինասնսական աջակցությամբ Գեղարքունիքի մարզում իրականացրած ,,Լրագրողները` համայնքների զարգացման աջակիցներ,, ծրագրի արդյունքների քննարկման հետ: Ներկայացնելով իրականացված աշխատանքները` ծրագրի համակարգող Սառա Պետրոսյանը նշեց, որ թեման եղել է...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ 100-ԱՄՅԱ ԾԱՂԻԿ ՏԱՏԻՆ 23.07.2013
100-ամյակը բոլորած Ծաղիկ տատին ծննդյան տարեդարձի առթիվ հուլիսի 22-ին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և նրան արժանացրեց դրամական խրախուսանքի: Շնորհավորելով Ծաղիկին մեկդարյա հոբելյանը բոլորելու առթիվ` Գեղարքունիքի մարզպետը սրտաբաց ու մտերմիկ զրույցի բռնվեց հոբելյարի, նրա որդու, հարսի եւ թոռների հետ: Նա հետաքրքրվեց Ծաղիկ տատիկի անցյալով, ընտանիքով, զավակներով, առօրյա հոգսերով: Ծաղիկ տատը վարժ հիշողությամբ պատասխանում էր մարզի ղեկավարին հետաքրքրող հարցերին, շտապում հայ տանտիրուհուն բնորոշ հոգատարությամբ ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 23.07.2013
Հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը 18-ն էր: Նրանցից 10 քաղաքացու կողմից ֆինանսական օգնություն ստանալու նպատակով ներկայացրած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում: Մնացած 8 դիմումներից 2-ը վերաբերում էին տնամերձ հողամասի հարևանությամբ գտնվող հողատարածքի և խոտհարքերի սեփականության իրավունքի ձեռքբերմանը ,1 դիմում՝ արոտավայրի պայմանագիր կնքելու թույլտվություն ստանալուն, 4 դիմում՝ պետպատվերի շրջանակներում բուժում...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ 18.07.2013
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին մարզպետարանում ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի հանրապետութան արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում դեսպանը խոսեց ՀՀ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության մասին: Նա նշեց, որ ինքը տպավորված է 7-ամյա պատմություն ունեցող համագործակցությամբ, որի ընթացքում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել հատկապես տուրիզմի, առողջապահության եւ ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 16.07.2013
Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Տարբեր խնդիրներով մարզպետին դիմեցին 18 քաղաքացի: Նրանցից 7-ը ստացան դրամական օգնություն, 4 քաղաքացի դիմում ներկայացրեց պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու, 3 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, 2 քաղաքացի՝ հողատարածքի գրանցման միջնորդություն ստանալու, 1 քաղաքացի՝ բնակարանի բարելավման, Մեծ հայրենականի ...

ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ 12.07.2013
Հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ 2013թվականի մարզային խորհրդի հերթական նիստը: Այն վարեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամներ, տարածքի զինվորական կոմիսարներ, ուժային կառույցների ղեկավարներ: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց. 1.2012թ աշնան և 2013թ գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար մարզի գյուղացիական տնտեսություններին ՀՀ կառավարության կողմից սուբսիդիայով ...