Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԶՈՒ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՊՈՒՍԻ ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻՆ

21.10.2014

..ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 21–ին աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ Զու զորամիավորումներում:Այցի ընթացքում նրան ուղեկցում էին ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Սեյրան Օհանյանն այցը սկսեց Վահան գյուղի սահմանամերձ զորամասից, որտեղ նա ծանոթացավ զինվորների առօրյային ու կենցաղային պայմաններին, շրջեց զորամասի ստորաբաժանումներում, զրուցեց զինվորների եւ հրամանատարների հետ: Նախարարի այցն առավել հագեցած ստացվեց Սոթքի սահմանամերձ զորամասում, որտեղ նա մասնակցեց զորամասի նորոգված եւ բուժսարքավորումներով հագեցած բուժկետի բացմանը եւ Մարտական դրոշ հանձնեց ՀՀ ԶՈւ բանակային երկրորդն կորպուսի զրահատանկային գումարտակին, որին զորամիավորումն արժանացել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Նորաբաց բուժկետի ժապավենը կտրելուց, բուժկետի հագեցվածությանը ծանոթանալուց եւ բուժանձնակազմի հետ զրուցելուց հետո Սեյրան Օհանյանը շրջեց զորամասի այն հատվածներում, որտեղ ընթանում են հիմնանորոգման կամ վերակառուցման աշխատանքներ` ծանոթանալով դրանց ընթացքին: Ապա սկսվեց պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով գումարտակի սպայական անձնակազմին եւ զինվորներին` նախարար Սեյրան Օհանյանը հանդիսավոր պայմաններում գումարտակի հրամանատարությանը հանձնեց Մարտական դրոշը:Ապա նախարարը ելույթով դիմեց պարգեւատրված զորամասի սպաներին եւ զինվորներին.ՙՀարգարժան սպաներ,ենթասպաներ եւ զինվորներ, հարգարժան մարզպետ, շնորհավորում եմ բոլորիդ ՀՀ Զու բանակային երկրորդ կորպուսի զրահատանկային գումարտակին` Մարտական դրոշ հանձնելու կապակցությամբ: Այն պետք է բոլորիս կողմից հիշվի որպես պատվի, փառքի եւ արիության խորհրդանիշ, իսկ մենք պետք է հավատարիմ լինենք այն փառահեղ ավանդույթներին, այն հերոսական ճանապարհին,որ մենք անցել ենք Արցախյան գոյամարտի սկզբից եւ Հայոց բանակի կազմավորումից ի վեր:Եվ այսօր մենք մեր բանակի զինծառայողների շնորհիվ է, որ կարողանում ենք ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը՚,-նշեց Սեյրան Օհանյանը: Նախարարը նաեւ հավաստիացրեց, որ մեր բանակը շարունակում է տարածաշրջանում մնալ որպես մրցունակ եւ հաղթական բանակ` միաժամանակ մասնակցելով միջազգային խաղաղարար գործընթացներին: Սակայն մեր բանակի գլխավոր խաղաղարար առաքելությունը կայանում է Կովկասյան տարածաշրջանում, որի զսպիչ գործողությունների շնորհիվ մեր հակառակորդի զավթողական կամ պատերազմի հրահրման բոլոր փորձերը դատապարտվում են ձախողման: Մարտականդրոշով պարգեւատրված զրահատանկային զոսրամասի անցած մարտական ուղին եւ ձեռքբերումները ներկայացրեց նույն գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Էդիկ Գալոյանը: Զինվորական պատվո շքերթի ընդունումից հետո նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ Զու բանակային երկրորդ կորպուսի եւ նրա մեջ մտնող առանձին զորամիավորումների հրամանատարների հետ խորհրդակցություն անցկացրեց մի շարք հարցերի շուրջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06