Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԶՈՒ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՐԱԽՈՒՍԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՑ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ 44 ՕՐԻՆԱԿԵԼԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

15.10.2014

Գավառ քաղաքի մշակույթի պալատում ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ իրականացվող եւ ՙԲանակը մեր տունն է, մեր ամրոցը՚ խորագիրը կրող միջոցառումների շրջանակներում կայացավ ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի զորամասերում Գեղարքունիքի մարզից զորակոչված եւ զինվորական ծառայություն անցնող 44 օրինակելի զինվորների եւ նրանց ծնողների հանդիպումը: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզի տարածքային զինվորական կոմիսարները, ՀՀ ԶՈՒ բանակային երրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը, կորպուսի զորամասերում ծառայության մեջ աչքի ընկած գեղարքունիքցի 44 զինծառայողները եւ նրանց ծնողները, Գավառի տարածքի համայնքների ղեկավարները եւ կրթական հաստատությունների տնօրենները: Ներկաների համար ցուցադրվեց ՀՀ ԶՈՒ բանակային երրորդ կորպուսի կազմավորման եւ անցած ճանապարհի, ձեռքբերումների մասին պատմող տեսաֆիլմ: Ապա ՀՀ ԶՈՒ բանակային երրորդ կորպուսի հրամանատարությանը, զինծառայողներին եւ նրանց ծնողներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:ՙՍիրելի զինվորներ, ձեզանով ես հպարտ եմ, քանի որ իմ պաշտոնավարության օրոք եք դուք մեկնել ծառայության: եվ ես ամեն առավոտ իմ մտքում աղոթում ու ձեզ մաղթում եմ անվտանգ ծառայություն, ցանկանում, որ բոլորդ ողջ-առողջ վերադառնաք տուն: Դուք եք մեր երկրի սահմաններն անառիկ պահող զինվորները, հաղթական բանակի զինվորները: Մենք դեռ չենք ավարտել պատերազմը, եւ մեր հիմնական հույսը մեր բանակի վրա է: Հանրակրթական դպրոցների տնօրեններին մեր կողմից հանձնարարական է տրվել, համաձայն որի` կարճաժամկետ արձակուրդ ստացած յուրաքանչյուր օրինակելի զինծառայող պետք է հրավիրվի իր ծննդավայրի դպրոց եւ հանդիպում ունենա ավագ դասարանների աշակերտների հետ, անցկացնի ռազմահայրենասիրական դաս՚,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ներկաներին իրենց ելույթներով գեղագիտական հաճույք պատճառեցին Գավառի արվեստի, դուդուկի եւ երաժշտական դպրոցների սաները, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ բանակային երրորդ կորպուսի նոյեմբերյանի գնդի գեղարվեստական ինքնագործ խմբի զինծառայողները: Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ՀՀ ԶՈՒ բանակային երրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը:ՙՍիրելի ծնողներ, ձեր որդիները դժվար, բայց պատվաբեր զինծառայություն են իրականացնում: Թշնամին ամեն վայրկյան շփման գծում դիմում է սադրանքների, որպեսզի ազդի մեր բարոյահոգեբանական վիճակի վրա, բայց մեր ազգն ունի այս քաջարի զավակներին, որոնց դուք եք դաստիարակել: Եղեք համբերատար ու հավատով լեցուն առ այն, որ մենք ամեն ինչ կանենք ձեր զավակների կյանքի ապահովության համար: Աստված պահապան հայ բոլոր զինծառայողներին ու Հայոց բանակին՚,-իր խոսքը եզրափակեց գնդի հրամանատարը: Միջոցառման ավարտին Օնիկ Գասպարյանն անձամբ ծառայության մեջ աչքի ընկած 44 գեղարքունիքցի զինծառայողներին ու նրանց ծնողներին հանձնեց շնորհալկալական նամակները եւ կարճատեւ զինվորական արձակուրդի հրամանի քաղվածքները:-0-/30/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10