Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ,,ՍԵՎԱՆԱ ԼԻՃ 2014,, ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ 27.07.2014
Հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ Մարտունի քաղաքում կանցկացնի «Սևանա Լիճ - 2014» XVI կարգի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Հայաստանից և արտերկրից: Նրանք են Ալեքսանդր Արեշչենկոն և Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Վլադիմիր Ֆեդոսեևը և Սանան Սյուգիրովը (Ռուսաստան), Վիդիթ Սանտոշ Գուջրաթին (Հնդկաստան), Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը (Հայաստան)...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏԵՂԱԿԱԼԻՆ 24.07.2014
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ ՀՀ վարչապետի 22 հուլիս 2014, 683 – Ա որոշմամբ Կարեն Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։ Հուլիսի 24-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Կարեն Հակոբյանին:

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 23.07.2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր աշխատանքային այցը սկսեց Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում գործող ,,Արաքս-2,, պանրի արտադրական կոոպերատիվից: Արտադրամասն ունի 560 մատակարար տնտեսություն տարածքի 13 համայնքներից, որոնց միջոցով տարեկան մթերվում է 2000 տոննա կաթ և արտադրվում 280 տոննա պանիր: Այստեղ աշխատում է 33 բանվոր՝ երկու հերթափոխով: Տարածաշրջանում անասնագլխաքանակի աճը և կաթի արտադրության ծավալների ավելացումը նպաստում է, որպեսզի կոոպերատիվը ընդլայնի իր արտադրությունը:

ՎԱՐԴԵՆԻՍ-ՄԱՐՏԱԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ 23.07.2014
Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից մինչեւ Սոթքի ոսկու կոմբինատի տարածք ձգվող 13,6 կիլոմետր հատվածում մեկնարկել են այս տարվա ապրիլի 1-ից: Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից , իսկ աշխատանքները իրականացվում են ,,Կապավոր,, ՍՊԸ-ի կողմից: Սոթք գյուղի հատվածում կառուցվելու են 1,8 կիլոմետր երկարության երկկողմանի մայթեր, տեղադրվելու են ջարհեռացման կիսախողովակներ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԱՎԱՌԻ ԵՎ ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 16.07.2014
Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Նորաշեն համայնքներում և Սևան քաղաքի պոլիկլինիկայում: Հայրավանքի համայնքապետարանում նա հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարի և աշխատակազմի հետ: Մարզպետը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ,,Գյուղական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի,, շրջանակներում նախատեսվում է Գավառ, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ և Նորաշեն համայնքներում ...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ 10.07.2014
Հայաստանի Հանրապետության մարզերում առաջիկայում Եվրամիությունը ներդնելու է տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրեր 7,5 միլիոն եվրոյի շրջանակներում, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ: Այս մասին հայտարարվեց Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպում-քննարկման ժամանակ, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների եւ մարզի համայնքների ղեկավարներ ...


