Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒ

31.10.2014

ՀՀ կառավարության 2014թվականի օգոստոսի 14-ի N 941 որոշման համաձայն Գեղարքունիքի մարզի համայնքներին հատկացվել է գարնանացան գարու, առվույտի և կորնգանի սերմացու: Այն նախատեսված է անհատույց տրամադրել մարզի բոլոր համայնքներին, ըստ բնակչության թվաքանակի: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով մարզ է ներկրվել 225 տոննա 250 կգ գարնանացան գարու, 30 տոննա 794 կգ առվույտի և 34 տոննա 082 կգ կորնգանի սերմացու: Գեղարքունիքի մարզում արդեն մի քանի օր է ինչ գարու, առվույտի և կորնգանի սերմացուն բաշխվում է համայնքներին: Այն կատարվում է համայնքների բնակիչների թվաքանակի վերաբերյալ նախապես ներկայացված հայտերի հիման վրա, Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների վերահսկողությամբ: Համայնքներում սերմացուների բաշխումը տեղի կունենա այդ նպատակով հրավիրվելիք ավագանիների նիստերի ընթացքում կայացրած որոշումների արդյունքում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06