Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 17.04.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր մարզի 18 համայնքերում հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշների շտկման հետ կապված խնդիրներին: խորհրդակցությանը հրավիրված էին համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների հաշվապահներ եւ պատասխանատու աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետարանի ֆինասական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ղեկավար կազմը, անշարժ գույքի պետական գրանցում իրականացնող կառույցների ներկայացուցիչներ: Համայնքերում հողի հարկի կատարման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Ալբերտ Աղեկյանը...

 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  հռչակագիրը ընթերցվում է մարզի դպրոցներում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը ընթերցվում է մարզի դպրոցներում 17.04.2015

Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի համահայկական և մարզային միջոցառումների շրջանակներում այս օրերին Գեղարքունիքի մարզի մի շարք հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների համար դասղեկները ընթերցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, բացատրել հռչակագրի բովանդակությունը և պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին: Մարզի հանրակրթական դպրոցներում շարունակում են նաև ոգեկոչման արարողությունները, ,, Հիշում եմ և պահանջում,, կարգախոսի շրջանակներում դպրոցականների և մանկավարժական կոլեկտիվների մասնակցությամբ իրականացվող գրական-երաժշտական ցերեկույթները:

  Տեղի ունեցավ ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման մարզային հանձնաժողովի հերթական նիստը 15.04.2015

Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ, հանձնաժողովի անդամ Գարիկ Բադալյանը հանձնաժողովին ներկայացրեց մարզում մինչ այժմ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները: Ըստ զեկուցման` մարզի համայնքներում և կրթամշակութային հաստատություններում հոբելյանի առիթով կազմակերպվում և կյանքի են կոչվում տարբեր բնույթի ...

Գավառ քաղաքում  ՀՀ Ազգային արխիվի կողմից   ցուցադրվեցին  Հայոց ցեղասպանությունը հաստատող լուսանկարներ և փաստաթղթեր

Գավառ քաղաքում ՀՀ Ազգային արխիվի կողմից ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությունը հաստատող լուսանկարներ և փաստաթղթեր 15.04.2015

Գավառ քաղաքի մշակույթի պալատում ապրիլի 15-ին ՀՀ Ազգային արխիվի կողմից հանրությանը ներկայացվեցին Հայոց ցեղասպանությունը հաստատող փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք Գեղարքունիքի մարզում ցուցադրվում են առաջին անգամ: Ցուցադրությանը մասնակցում էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Գավառի և մի շարք գյուղական համայնքների կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Ցուցադրությանը Հայոց ցեղասպանությանը ...

Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրման է բերվել Հին Բայազետի  Բերդի երկփեղկ դռներից մեկը

Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրման է բերվել Հին Բայազետի Բերդի երկփեղկ դռներից մեկը 15.04.2015

Գավառ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցում ապրիլի 15-ին ցուցադրման ներկայացվեց Հին Բայազետի Բերդի երկփեղկ դռներից մեկը: Ցուցադրությունը նախաձեռնել էր Գավառ քաղաքի բնակիչ, Սուրբ Կարապետ եկեղեցու վերականգնման և վերաբացման հովանավոր Սամվել Սինանյանը: Առաջին ցուցադրությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզի և Գավառ քաղաքի ղեկավար այրերը, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մտավորականներ: Ինչպես ներկայացրեց Սամվել Սինանյանը` Հին Բայազետի բերդի մուտքի երկփեղկ մետաղակուռ դուռը պատրաստվել է 18-րդ դարում և կշռում է 1600 կիլոգրամ: Այն Հին Բայազետի հայերը իրենց հետ Արևելյան Հայաստան են տեղափոխել 1830 թվականի գաղթի ժամանակ: Այդ դռները 1835 թվականին ...

    Ամփոփվեցին հրամանատարաշտաբային ուսումնավարժության արդյունքները

Ամփոփվեցին հրամանատարաշտաբային ուսումնավարժության արդյունքները 15.04.2015

Ապրիլի 14-ին և 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որին ընդգրկված էին մարզի քաղպաշտպանության և զորահավաքային մարմինների ղեկավար կազմերը, քաղպաշտպանության ծառայությունները, տարհանման հանձնաժողովի, Նորատուսի և Երանոսի համայնքապետարանների ներկայացուցիչները, ղեկավար կազմերը: Ուսումնավարժության թեման ,,Նորատուս և Երանոս համայնքներում քաղպաշտպանության և զորահավաքային համակարգերը խաղաղից ռազմական դրության անցնելուն,, վերաբերող գործողությունն էր, որտեղ գործում էին քաղպաշտպանության և զորահավաքային պլաններին համապատասխան, և պատրաստ էին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 17:45:54