Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքիմարզում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

15.08.2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք : Առաջին կանգառը քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզն էր: Վարչապետը ծանոթացել է այնտեղ ստեղծված պայմաններին: Երկար տարիներ մանկապարտեզում հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել, և այժմ այն գտնվում է անմխիթար վիճակում: Մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունել 110 երեխայի, սակայն ներկայումս նախակրթական հաստատություն է հաճախում 60 երեխա: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչություններին առաջիկայում նախապատրաստել մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը: Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել 170 մլն դրամ, որը կհատկացվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներից:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է Սևան-Վարսեր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Մի քանի համայնք միմյանց կապող 3,5 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքները կավարտվեն մինչև նոյեմբեր: Ծրագրի համար ներդրվում է 475 միլիոն դրամ:
Հովիկ Աբրահամյանը եղել է նաև Սևանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցում, որի տանիքն ամբողջովին փլուզվել է քամիների հետևանքով: Վարչապետը ծանոթացել է ստեղծված վիճակին և հանձնարարել ՀՀ պետբյուջեից հատկացնել 7 միլիոն դրամ` տանիքի հիմնանորոգման համար: Մարզադպրոցում գործում են տարբեր սպորտաձևերի 29 խմբեր:
Գեղարքունիք կատարած այցը վարչապետը եզրափակել է Սևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցությամբ, որին մասնակցել են նաև Սևանի տարածքի համայնքների ղեկավարները: Ամփոփելով այցը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Սևանի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը պատրաստ կլինի առաջիկա ամիսներին, և ամենայն հավանականությամբ, շինաշխատանքները կսկսվեն աշնանը: Խոսելով Սևանի քաղաքային ճանապարհների մասին՝ կառավարության ղեկավարը մտահոգիչ է համարել Սևան քաղաքի ավտոճանապարհների ներկա վիճակը և նշել, որ այդ ուղղությամբ համայնքը մեծ անելիքներ ունի: Վարչապետը ողջունել է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությունը, ըստ որի` հրատապ ծրագրերի համար նախատեսված միջոցներից շուրջ 105,5 միլիոն դրամ է հատկացվելու Սևանի ճանապարհների հիմնանորոգման նպատակով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և ենթակառուցվածքային այլ ծրագրերին առնչվող հարցեր:

 

Աղբյուր`/ www.gov.am/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55