Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում

17.08.2015

Օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Նախ անդրադարձ եղավ նախորդ խորհրդակցությանը արձանագրված հանձնարարականների կատարմանը և ընթացքին, ապա խոսվեց առաջիկա անելիքների մասին: Մարզի ղեկավարը խոսեց Սևանի տարածաշրջանի մի քանի դպրոցներում իր աշխատանքային այցի ընթացքում արձանագրած հարցերի շուրջ: Մասնավորապես ոլորտի կրթական, քաղաքաշինական խնդիրները և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքները արագացված տեմպերով ավարտին հասցնելու, դպրոցական գույքի ձեռքբերման և տրամադրման, քաղաքի դպրոցամերձ թաղամասերում ջրամատակարարման տևողության երկարացման, մի շարք այլ անելիքների մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզում բերքահավաքի ընթացքին վերաբերող հարցեր, մարզպետի կողմից տրվեց հանձնարարական` հացահատիկի և այլ մշակաբույսերի իրացման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար: Խոսելով Գավառ-Մարտունի ավտոճանապարհին հարող առանձին հատվածների մասին, Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց մարզպետարանի համապատասխան բաժիններին հետևողական աշխատանք տանել դրանց սանիտարական վիճակի ապահովման ուղղությամբ: Իր խոսքում մարզպետը կրկին անդրադարձավ մարզի նախադպրոցական հիմնարկներում տիրող սանիտարական վիճակին և հանձնարարեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը ամենօրյա հետևողական աշխատանք տանել այդ ուղղությամբ և պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն: Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ եղան մարզի Լճաշեն և Արծվանիստ համայնքներում ջրագծի և խորքային հորի կառուցման, որոշ համայնքներում հողի կադաստրային խնդիրների, հանրակրթական դպրոցներում գնումների գործընթացին մարզպետարանի կողմից ցուցաբերվող աջակցության և այլ անելիքների ուղղությամբ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59