Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

     Անտառատունկ`  ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ

Անտառատունկ` ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ 27.04.2015

,,Սեւան,, Ազգային պարկ,,-ի Մարտունու մասնաճյուղում ավարտվեց 6 հեկտար անտառատունկը, որի շրջանակներում հիմնվեց Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա հիշատակը հավերժացնող 1 հեկտար պուրակ: Ըստ մասնաճյուղի տնօրեն Համլետ Ղիմոյանի, անտառատունկը եւ պուրակի հիմնումը կատարվել են Երանոս գյուղի հարակից տարածքի լճափնյա անտառային հողերում: Տնկվել են 1,5-ից մինչեւ 2,5 մետր բարձրության 10 հազար երկու տարեկան կանադական սլացիկ բարդիներ: Տունկը սկսվել է ապրիլի առաջին օրերից եւ ավարտվել ապրիլի 27-ին: ,,Աշխատանքները նախատեսված էր ավարտել մինչեւ ապրիլի 24-ը, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքը Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքը Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ 24.04.2015

Հարգելի հայրենակիցներ: Ուղիղ մեկ դար առաջ այս օրը Օսմանյան Թուրքիայում դեռ տասնիներորդ դարի վերջերից սկիզբ առած հայկական կոտորածները հասան իրենց գագաթնակետին: Հարյուրավոր հայ անվանի քաղաքական գործիչների, մտավորականների ու գրողների ձերբակալմամբ եւ աքսորմամբ դրվեց աշխարհում առաջին ցեղասպանության հիմքը, որը մինչեւ 1923 թվականը արտահայտվեց հայ ժողովրդի բռնի տեղահանության, կոտորածների, ունեզրկման, հայրենազրկման տեսքով: Մեկուկես միլիոն անմեղ հայեր զոհ գնացին թուրքական անմարդկային կոտորածներին ու բռնություններին` ենթարկվելով զարհուրհելի տանջանքների, համատարած սպանդի, սովահարության, համաճարակների: Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ Քեմալական Թուրքիան ոչ միայն չճանաչեց ու չդատապարտեց...

Գավառ քաղաքում  100 ծառ տնկվեց, 100 զանգ ղողանջեց,100 մոմեր վառվեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Գավառ քաղաքում 100 ծառ տնկվեց, 100 զանգ ղողանջեց,100 մոմեր վառվեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 24.04.2015

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 23-ին Գավառ քաղաքում իրականացվեց ,,100 ծառ, 100 կյանք,, խորագիրը կրող ծառատունկ-ակցիան: Գավառ քաղաքի Սայադյան փողոցում տնկվեցին սոճի տեսակի եւ արծաթափայլ բարդիների 100 տնկիներ՝ խորհրդանշելով ցեղասպանության 100-ամյակը: Ծառատունկին մասնակցեցին Գավառի քաղաքապետարանի եւ ենթակա կառուցների աշխատակիցները: Ծառերի հետագա խնամքն ու պահպանությունը նույպես իրականացվելու է Գավառի քաղաքապետարանի կողմից: Նույն օրը,ժամը 19:15-ին, որը խորհրդանշում է 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնը, Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում հնչեց 100 զանգերի ղողանջ ...

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց, ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց, ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի 24.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ այսօր, ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում,Մարտունի, Սևան, ճամբարակ և Վարդենիս քաղաքային և բոլոր գյուղական համայնքներում կազմակերպվեցին գրական-երաժշտական ցերեկույթներ և ցուցահանդեսներ, տեղի ունեցան երթեր, ոգեկոչման, ծաղկեդրման արարողություններ, եկեղեցիներում` մոմավառություն և խնկարկում` ի հիշատակ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված ցեղասպանության: Չնայած տեղացող ձյանը և ցուրտ եղանակին` վաղ առավոտվանից մարզի բոլոր համայնքների հազարավոր մարդկանց, այդ թվում և ...

 Ջահերով երթ`  ի ոգեկոչում Հայոց ցեղասպանության զոհերի

Ջահերով երթ` ի ոգեկոչում Հայոց ցեղասպանության զոհերի 24.04.2015

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապրիլի 23-ի երեկոյան ժամը-19.15-ին տրվեց հարյուր համազանգ` ի հիշատակություն եւ ի ոգեկոչում Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի: Եկեղեցում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակներին նվիրված հոգեհանգստյան կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Ներսես քահանան: Հոգեհանգստյան կարգից ու մոմավառությունից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Հացառատ թաղամասի հարյուրավոր քաղաքացիներ, որոնց շարքերում էին նաեւ ամենատարբեր տարիքի դպրոցականներ, ջահերով երթ կազմակերպեցին դեպի Հայոց ցեղասպանության զոհերի նորաբաց հուշարձան-խաչքար`ծաղկեդրումով, մոմավառությամբ, խոնարհումով հարգելով Հայոց անմեղ նահատակների սուրբ հիշատակը...

Մարտունի քաղաքում բացվեց  Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված խաչքար

Մարտունի քաղաքում բացվեց Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված խաչքար 23.04.2015

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապրիլի 23-ին բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին նվիրված հուշարձան- խաչքար: Արարողությունն ուղեկցվեց Մարտունու տարածքի համայնքների բազմահազարանոց բնակիչների կողմից կազմակերպված երթով, որը սկսվեց Մարտունի քաղաքի մուտքի մոտից եւ ավարտեց քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Նրանց երթին էին միացել պատանի երկարապահները, ովքեր երթի ընթացքում հնչեցրին Հայաստանի Հանրապետության հիմնը եւ հայրենասիրական այլ երգեր: Խաչքար-հուշարձանի բացման արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, ՀՀ ՊՆ Մարտունու ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 17:45:54