Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը և Գեղարքունիքի մարզպետն այցելել են Գավառի պետական համալսարան

26.08.2015

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը օգոստոսի 25-ին այցելել են Գավառի պետական համալսարան, հանդիպում ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողական համակազմի ներկայացուցիչների հետ: Մինչև հանդիպման մեկնարկը, կրթության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի ուղեկցությամբ, շրջել են ԲՈՒՀ-ի պատմագիտության և հնագիտության թանգարանում։ Նիստերի դահլիճում համալսարանի ռեկտորը համառոտ ներկայացրել է համալսարանի վերջին տարիների ձեռքբերումները, կրթության որակի ապահովման ներբուհական կառուցակարգերը, եվրոպական գործընկեր ԲՈՒՀ-երի հետ միջազգային համագործակցության ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև համալսարանում առկա խնդիրներին: Նախարարը փաստել է, որ Գավառի պետական համալսարանը, կրթօջախ լինելուց զատ, մեկ այլ կարևորագույն առաքելություն է իրականացնում:
«Ազգապահպանություն. ահա այստեղից պետք է սկսել: Գավառի պետական համալսարանը դաստիարակում է իր հայրենիքի ու պետության համար արժանի քաղաքացիներ, նրանց կապում հայրենի հող ու ջրին, անտեսանելի կապ ստեղծում մայրենի ակունքների հետ»,- իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը:
Հյուրերը դիտել են նաև Գավառի պետական համալսարանի մասին պատմող տեսաֆիլմ:
Հանդիպման երկրորդ մասում ԳՊՀ ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն ուղղել են հյուրերին: Նախարարը և մարզպետը, պատասխանելով հնչած հարցերին, նշել են, որ, հնարավորության դեպքում բարձրացված խնդիրներին կտրվեն համապատասխան լուծումներ:

Աղբյուրը` /www.gsu.am/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06