Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրաբակ համայնքում բացվեց նախակրթարան

31.08.2015

Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Դպրաբակ համայնքի միջնակարգ դպրոցից տրամադրած տարածքում հիմնած նախադպրոցական կրթության կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը հիմնվել է ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության կողմից: Դպրաբակ համայնքը ,,Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ Հայաստանյան Կլոր սեղան,, հիմնադրամի աջակցության միջոցով մասնակի ներդրում է ունեցել կենտրոնի հիմնման գործում: Բացման արարողությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ,,Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ Հայաստանյան Կլոր սեղան,, հիմնադրամի պատասխանատու աշխատակիցներ այլ անձինք: Դպրաբակ համայնքի ղեկավար Հովհաննես Նազլուխանյանի հավաստմամբ Դպրաբակ համայնքի երեխաները վերջին երկու տասնամյակների ընթացքում զրկված են եղել նախադպրոցական խնամքի և կրթական ծառայություններ ստանալու հնարավորությունից: Երեխաների մի մասը հաճախել են Ճամբարակ քաղաքի նախադպրոցական հաստատություններ, իսկ մնացածների կրթության և խնամքի խնդրիները մնացել են չլուծված: Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա և նախակրթարանի բացման առթիվ, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կարևորեց կառույցի դերը, նշելով, որ այն համապատաս գիտելիք և հմտություն կհաղորդի նախադպրոցական տարիքի երեխաներին, խթանելով նրանց սահուն մուտքը դեպի դպրոց,,: Ամբողջովին վերանորոգված և անհրաժեշտ գույքով հագեցած նախակրթարանը նոր ուսումնական տարվա առթիվ ամենասպասված և լավագույն նվերը կլինի Դպրաբակ համայնքի 9, ինչպես նաև հարևան Ձորավանք և Բարեպատ համայնքների 17 նախադպրոցական տարիքի երեխաների համար: Ավելացնենք նաև, որ նախակրթարանին կից նույն ծրագրի շրջանակներում կառուվել է 2 սանհանգույց և դրանք ապահովվել մշտական ջրով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36