Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ 05.08.2014
Օգոստոսի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանրապետությունում 2014թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Նիստին ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի եւ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, Արդյունաբերության վիճակագրության բաժնի վարիչ Աշոտ Անանյանը, Գեղարքունիքի մարզային...

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 03.08.2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 2-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզի Ծակքար համայնքից՝ գյուղի դպրոցի նորակառույց մասնաշենքում կատարված շրջայցով: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է իրականացված շինարարական...

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.08.2014
Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցեցին մարզի բոլոր առողջապահական հիմնարկների տնօրենները և հաշվապահները: Հանդիպման նպատակն էր հրավիրվածներին իրազեկել առողջապահության նախարարի` պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող աշխատողների աշխատանքի վարձատրության մասին հրամանին: Անդրադարձ կատարվեց հրամանից բխող չափորոշիչներին: Մարզպետի տեղակալը հանձնարարեց...

,,ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ-2014,, ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ ՈՒՆԵՑԱՎ ԱՌԱՆՁԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ 01.08.2014
ՀՀ նախագահի ամենամյա մրցանակի համար անցկացվող > մրցումներում թեև Գեղարքունիքի մարզը ցույց է տվել վեցերորդ արդյունքը, սակայն, առանձին մարզաձեւերում ունեցել է առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի մրցանակներ: Այսպես, 3-րդ տարիքային խմբում առաջին մրցանակին արժանացել է Կարմիրգյուղի բնակիչ Արմեն Ամիրյանի ընտանիքը: Բասկետբոլի գնդակի նետում եւ 30մ. փոխանցումավազք օղակներով մարզաձեւերում երկրորդ եւ երրորդ կարգի մրցանակների է արժանացել 1-ին տարիքային խումբը ներկայացնող...

,,ՍԵՎԱՆԱ ԼԻՃ-2014,, ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ԱՄԵՆՕՐՅԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 31.07.2014
Մարտունի քաղաքում արդեն 5-րդ օրն է, ինչ ընթանում է ,,Սևանա Լիճ -2014,, շախմատի միջազգային մրցաշարը: Այս մրցաշարին մասնակցում է 10-ը շախմատիստ, որոնցից 5-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, 2-ը՝ Ռուսաստանի դաշնությունը, 2-ը՝ Ուկրաինայի Հանրապետությունը և 1-ը՝ Հնդկաստանը: Մրցաշարի մասնակիցների համար ստեղծված են բոլոր պայմանները՝ Սևանա լճի ափին իրենց հանգիստը և ազատ ժամանակը կազմակերպելու համար: Արտերկրից ժամանած հյուրերի թվում է նաև ՌԴ –ն ներկայացնող շախմատիստ Սանան Սյուգիրովի հայրը՝ Վյաչեսլավ Սյուգիրովը, ով մշտապես հետևում է...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 30.07.2014
Հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ծովագյուղ, Շորժա, Արտանիշ և Ջիլ համայնքներում: Ծովագյուղ համայնքում մարզի ղեկավարը դիտարկեց համայնքի մշակույթի տան մի հատվածում հանդիսությունների սրահ կառուցելու խնդիրը, խոստանալով այն ներառել կառավարության կողմից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի ցանկում: Այնուհետև մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների, ավագանու և համայնքապետարանի աշխատակազմի հետ, ովքեր իրենց գոհունակությունը հայտնեցին պետության կողմից իրականացվող ,,գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման..