Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քամին վնասներ է պատճառել մարզի համայնքներում

23.05.2016

Մայիսի 23-ին ժամը 16:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամին զգալի ավերածություններ է պատճառել հատկապես Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն համայնքներում: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի հաղորդած տվյալների համաձայն Սարուխան գյուղում քամին արմատախիլ է արել եւ տապալել ճամփեզրյա ծառեր, Գանձակում վնասել N 2 միջնակարգ դպրոցի մասնաշենքի տանիքը, իսկ Ծաղկաշենում` բնակարանների և օժանդակ շինությունների տանիքներ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանի խոսքով քամու ուժգնությունը Գավառում կազմել է 14 մետր վայրկյան, ,,Բայց չի բացառվում, որ վերը նշված համայնքներում այն ավելի ուժգին լինի,, նշել է նա: Վերջինիս տեղեկացմամբ փրկարար ծառայության աշխատակիցները տեղերում ուսումնասիրում են իրավիճակը, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս պահի դրությամբ ճշգրտվում է նաև մարզի մյուս տարածքներում քամու հասցրած վնասների մասին տեղեկատվությունը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06