Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը ռազմագիտություն առարկայից հանրապետական օլիմպիադայում գրավել է 2-րդ տեղը

24.05.2016

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցած ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում գրավել է երկրորդ մրցանակային տեղը: Ճամբարակի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Մկրտչյանի խոսքով, արդեն վեցերորդ տարին է, ինչ իրենց դպրոցը մասնակցում է այդ օլիմպիադային, սակայն այս տարվա ձեռքբերումը մեծ ոգևորվածություն եւ բերկրանք է պարգեւել բոլորին: ՙՄեր հայրենյաց ապագա պաշտպաններն ապացուցեցին, որ կարող են լինել մերօրյա հերոսների արժանի հետնորդները: Ես համարում եմ, որ մեր դպրոցի թիմը հաղթող է այն առումով, որ զիջել է միայն Արցախի թիմին: Դա էլ պատահականություն չեմ համարում, քանի որ մեր երեխաները ծնվել եւ մեծացել են սահմանամերձ բնակավայրում, ոգեշնչվել եւ դաստիարակվել են սխրանքներով անմահացած հայ քաջորդիների անձնվեր գործով, եւ արյան կանչով ներարկված հայրենասիրության ոգին չէր կարող չտալ իր պտուղները՚,- իր խոսքում նշել է դպրոցի տնօրենը:
Թիմի մասնակիցներից վեցը Ճամբարակի ավագ դպրոցի սաներն են եղել, իսկ մեկը ներկայացրել է Զոլաքարի միջնակարգ դպրոցը: Թիմը ղեկավարել է Ճամբարակի ավագ դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ Ն. Ճաղարյանը: Եզրափակիչ փուլում ինքնաձիգի քանդում-հավաքում մրցույթում առաջին տեղը գրավել է Ճամբարակի ավագ դպրոցի տասնմեկերորդ դասարանի աշակերտ Սիրակ Կիրակոսյանը: Տասնմեկերորդ դասարանի աշակերտ Նաիրի Նահապետյանը պարգեւատրվել է շնորհակալագրով` ինքնաձիգի քանդում-հավաքում մրցույթում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Շնորհակալագրով պարգեւատրվել է նաեւ Կարեն Արամյանը`շարային պատրաստություն մրցույթում բարձր արդյունքներ ցուցաբերոլու համար:Մրցանակային տեղ ապահոված թիմի ապագա զինվորները խոստացել են նույն կերպ աչքի ընկնել նաեւ զինվորական ծառայության ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:59:18