Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային հերթական այցով եղավ Սեւանի բժշկական կենտրոնում 15.06.2016
Հունիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցը կատարեց Սեւանի բժշկական կենտրոն: Մարզպետը նորանշանակ տնօրեն Գայանե Էլիզբարյանի եւ բուժանձնակազմի հետ քննարկեց ընթացիկ հարցեր, բուժհաստատությունում առկա եւ հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Սեւանի բժշկական կենտրոնի տնօրենը հանդիպման ընթացքում հավաստեց, որ վերջին քսան օրերի ընթացքում նախորդ ամսվա համեմատ բժշկական կենտրոնում մոտ 20 տոկոսով ավելացել է ուղեգրված հիվանդների, մի քանիսով՝ ծննդաբերությունների թիվը: Այս ձեռքբերումը բուժանձնակազմի անդամները պայմանավորեցին վերջերս հիվանդանոցի ախտորոշիչ եւ գինեկոլոգիական բաժանմունքներում իրականացված վերանորոգման աշխատանքներով, որոնք կատարվել են տնօրենի անձնական միջոցների հաշվին: Դրվատելով առաջին գոհացուցիչ քայլերը...

Գեղարքունիքի մարզի դպրոցներում բացվում են ինժեներական լաբորատորիաներ 13.06.2016
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ,,Հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում,, ծրագրի հենքի վրա Գեղարքունիքի մարզի դպրոցներում շարունակում է հիմնել ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիաներ: Հունիսի 10-ին միությունը Յուքոմ ընկերության աջակցությամբ Վարդենիկի և Մարտունու ավագ և Գեղհովիտի միջնակարգ դպրոցներում հիմնեց նոր խմբակներ: Իսկ Գավառի և Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցներում, որտեղ արդեն գործում էին ռոբոտաշինության խմբակները, դրանք համալրվեցին եռաչափ տպիչներով, թվային կառավարման CNC մեքենաներով, համակարգիչներով, սեղան-աթոռներով, ռոբոտի հավաքածուներով և այլ սարքավորումներով: ,,Սա շատ կարևոր ծրագիր է հանրակրթության ոլորտում, որի համար մենք շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և այն իրականացնողներին: Ստեղծված խմբակները դպրոցականներին...
Քաղաքացիների ընդունելություն 07.06.2016
Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության մասնակից 13 քաղաքացիները դիմումներ ներկայացրին պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, աշխատանքի տեղավորման,աղքատության ընտանեկան նպաստների վերականգնման, կոմունալ- կենցաղային բնույթի խնդիրներով: Ներկայացված դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխաններ կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:

Մեկնարկել են ավարտական քննությունները 06.06.2016
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են ավարտական պետական եւ միասնական քննությունների օրերն ու կենտրոնները: Մարզում միասնական քննական կենտրոններ են ընտրվել Գավառի N3 եւ N 8 հիմնական դպրոցնները: Մարզի մյուս բոլոր հիմնական եւ միջնակարգ դպրոցներում հաստատվել է պետական ավարտական և ավարտական քննությունների ժամանակացույցը: Գեղարքունիքի մարզային ենթակայության 117 հիմնական եւ միջնակարգ դպրոցներում արդեն մեկնարկել են ավարտական պետական քննությունները: Շրջանավարտները պետական քննություններ են հանձնել հայոց լեզու եւ գրականություն առարկաներից: Հունիսի 8-ին նրանք քննություն կհանձնեն նաև բնագիտություն, հունիսի 13-ին մաթեմատիկա, հունիսի 16-ին` հայոց պատմություն և հունիսի 22-ին` օտար լեզու առարկաներից: 9-րդ դասարանի քննական առարկաների համար սահմանվել են հետեւյալ օրերը՝ հայոց լեզուեւ գրականություն առարկաներից: Հունիսի 8-ին նրանք քննություն կհանձնեն նաև բնագիտություն, հունիսի 13-ին մաթեմատիկա, հունիսի 16-ին ...

Գավառի N 7 մանկապարտեզը հաղթեց սպորտլանդիայի մարզային փուլում 03.06.2016
Հունիսի 3-ին Մարտունու N 2 հիմնական դպրոցի մարզադալիճում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված,, Լավագույն նախադպրոցական հիմնարկ,, սպորտլանդիայի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլում հաղթած Մարտունի քաղաքի N4,, Սեւան քաղաքի ՙԳալիք՚, Գավառ քաղաքի N 7 եւ Ճամբարակ քաղաքի N 3 մսուր- մանկապարտեզների թիմերը: Սպորտլանդիայի 5 վարժությունների ընդհանուր արդյունքներով մրցանակային առաջին տեղը գրավեց Գավառի N 7 մանկապարտեզի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Սեւանի ՙԳալիք՚ մսուր- մանկապարտեզի թիմը , իսկ Մարտունու N 4 մանկապարտեզի թիմը զբաղեցրեց 3-րդ տեղը: Հաղթող թիմերը պարգեւատրվեցին ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից սահմանված գավաթներով: 4-րդ տեղը գրաված Ճամբարակի N 3 մանկապարտեզի թիմը Մարտունու մարզադպրոցի կողմից պարգեւատրվեց գավաթով: Առաջին տեղ գրաված թիմը պարգեւատրվեց 150 հազար, երկրորդ տեղ գրաված թիմը՝ 130 , երրորդ տեղ գրաված...

100 եկեղեցիների դռների լուսանկարները ցուցադրվեցին Գավառի պատկերասրահում 02.06.2016
Գավառ քաղաքի պատկերասրահում բացվեց ,,100 դուռ,, լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Հայստանից, Արցախից, Ջավախքից և Արևմտյան Հայաստանից ընտրված 100 վանքերի և եկեղեցիների դռների լուսանկարները: Դռներ, որոնք դարերի պատմության հեռվից մարդկանց հնարավորություն են տվել իրենց միջոցով ներս մտնել ու աղոթք անել: ,,Մտահղացումն իմ մեջ առաջացավ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում և ես հասկացա, որ դա մի ուխտ է, որը պետք է կյանքի կոչեմ: Նախաձեռնության իրականացմանը միացավ ճանաչված նկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը և Տեր- Շմավոն քահանան: Շրջեցինք քաղաքներով, մարզերով, համայնքներով և երկամյա դժվարին, սակայն հաճելի աշխատանքներից հետո, մեր անձնական հնարավորությունների շրջանակներում, նախաձեռնությունը իրականություն դարձրինք,,- ներկայացրեց նախաձեռնության հեղինակ Խաչիկ Եղոյանը: Նախաձեռնությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն երկամյա ծրագրի ծավալի և աշխատատարության հետևանքով այն չի հասցվել ցուցադրության ներկայացնել 2015 թվականի...


