Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն հանդիպեց «Sevan Startup Summit» համաժողով երիտասարդներին

26.08.2016

Սևանի ափին մեկնարկել է «Sevan Startup Summit» վրանային համաժողովը: Արդեն ութերորդ տարին է ինչ այն կազմակերպվում է Սևանա լճի ափին, անտառապատ հատվածում: Ճամբարը գործում է 1 հերթափոխով, որի ընթացքում իրենց ամառային հանգիստն են անցկացնում Երեւանից, ՀՀ մարզերից, Արցախից և արտերկրից ժամանած՝ 16-ից բարձր տարիք ունեցող մոտ 350 երիտասարդներ, ընդգրկված` 13 ջոկատներում: Վրանային համաժողովի մասնակիցների համար ապահովված են անհրաժեշտ պայմաններ: Համաժողովն ընթանում է հագեցած առօրյայով: Մասնակիցները հնարավորություն են ունենում շփվել միմյանց հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ և փորձ, ինչպես նաև մասնակցել տարատեսակ ժամանցային միջոցառումների: Եիտասարդական թիմերը ներկայացնում են իրենց նորարարական նախագծերը, պատվավոր հյուրերի կողմից լսում դասախոսություններ: Իսկ ազատ ժամերին լողափում կազմակերպվում են բազմազան խաղեր և մրցույթներ: Չնայած նրան, որ մասնակիցները մեկ միասնական ընտանիքի են վերածվել, ամեն ջոկատ վարում է իր առանձին կենցաղը՝ սովորելով նաև ինքնուրույնություն: Հագեցած օրվանից հետո, ամառային հաճելի երեկոները համալրվում են խարույկի շուրջ կառուցողական զրույցներով, երգ ու պարով: Օրերս «Sevan Startup» վրանային համաժողովի մասնակիցներն հյուրընկալեցին նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին և մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանին: Հյուրերը զրուցեցին երիտասարդների հետ, ծանոթացան նրանց զբաղվածությանը, պատասխանեցին ճամբարականներին հետաքրքրող հարցերին: «Sevan Startup Summit»-ը համաժողովը կավարտվի օգոստոսի 28-ին, մասնակիցների մեջ թողնելով հաճելի հուշեր և անջնջելի տպավորություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-04-21 18:00:17