Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում  է ՙԳեղարքունյաց ձմեռ-2017՚ միջոցառումը

Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում է ՙԳեղարքունյաց ձմեռ-2017՚ միջոցառումը 20.02.2017

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ներգրավմամբ փետրվարի երկրորդ կեսից ընթանում են ՙԳեղարքունյաց ձմեռ-2017՚ խորագիրը կրող մասսայական միջոցառումներ, նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանի տեղեկացմամբ, միջոցառումների կազմակերպման համար անչափ նպաստավոր են ցուրտ ձմեռը եւ մարզի բոլոր տարածքներում պահպանված ձնածածկույթը: ՙՄրցողների համար նախատեսված ծրագրում ներառված են կշռաքարերի բարձրացում, ձգում պտտաձողի վրա, վոլեյբոլ ձյան վրա՝ լողափնյա վոլեյբոլի կանոններով, սահնակներով միմյանց տեղափոխում, սահնակների փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, պարանի ձգում, դահուկավազք: Մրցումներին մասնակցում են միջին եւ բարձր դասարանների աշակերտները:

Քննարկվեց  Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության  նախագիծը

Քննարկվեց Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը 17.02.2017

Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետարանի աշխատանքային խմբի, ԵՄ խորհրդատվական խմբի, քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը: Նախագծի ուժեղ եւ թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ, աշխատանքային խմբի ղեկավար Վարդուհի Մնացականյանը: Նա իրազեկեց նախագծում տեղ գտած մարզի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակի վերլուծությունը, զարգացման հեռանկարները եւ գերակա ուղղությունները, մարզի տնտեսական...

Քննարկվեցին հեռանկարային համարվող ներդրումային ծրագրերը

Քննարկվեցին հեռանկարային համարվող ներդրումային ծրագրերը 17.02.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017 թվականի հունվարի 11-ին կայացած խորհրդակցության հանձնարարականի կատարման շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի եւ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում-քննարկում ՝ Գեղարքունիքի մարզում հեռանկարային համարվող ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով: Հանդիպում-քննարկմանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, բանկերի եւ ներդրումային ծրագրեր ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ ...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում 16.02.2017

Փետրվարի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում: Քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցեցին տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Մարզի ղեկավարը հանդիպման մասնակիցների հետ քննարկեց սոցիալ-տնտեսական բնույթի եւ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված մի շարք խնդիրներ: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շեշտեց, որ ԿԸՀ-ի կողմից սահմանված ժամանակացույցով տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար ունեն որոշակի գործառույթներ, որոնք պետք է իրականացնեն սահմանված ժամկետներում եւ օրենքով սահմանված կարգով...

Կայացավ Ջավահիր Օհանյանի ,,Հասել եմ լեռան գագաթին,, գրքի շնորհանդեսը

Կայացավ Ջավահիր Օհանյանի ,,Հասել եմ լեռան գագաթին,, գրքի շնորհանդեսը 15.02.2017

Ճամբարակ քաղաքի հանդիսությունների սրահում կայացավ վաղամեռիկ բանաստեղծուհի Ջավահիր Օհանյանի ,,Հասել եմ լեռան գագաթին,, գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի աշխատակից , Ջավահիր Օհանյանի աշխատանքային ընկեր Ռոբերտ Օհանյանը՝ ,,Արծվաշեն եւ որդիներ,, հայրենակցական միության հետ համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարները, բանաստեղծուհու ընտանիքի անդամները, մտերիմները, դպրոցական ու աշխատանքային ընկերները: Գրքի շնորհանդեսը համատեղվել էր Ջավահիր Օհանյանի ծննդյան օրվա հետ: Միջոցառման սկզբում տեսաֆիլմի ցուցադրմամբ ներկայացվեց Ջավահիր Օհանյանի ծննդավայր Արծվաշենի պատմությունը...

Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 14.02.2017

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ: Այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, որտեղ շրջելով ու տեղում ծանոթանալով կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի պայմաններին՝ պաշտպանության ու առողջապահության նախարարները քննարկել են բուժհաստատությունների միավորմանն առնչվող հարցեր, կարևորել քաղաքացու ու զինծառայողի համար բուժման լավագույն պայմանների ապահովումը: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եղել է հայ-ադրբեջանական պետական ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53