Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին փակվել է 7 ապօրինի աղբավայր

29.07.2017

Հուլիսի 29-ի առավոտյան ժամերից Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի շրջանակներում նախօրոք հայտարարված համապետական շաբաթօրյակն ընթանում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային և առողջապահական հստատությունների, մասնավոր կազմակերպությունների եւ քաղաքացիների ակտիվ ներգրավվածությամբ: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի մարզային մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանի տեղեկացմամբ , հուլիսի 29-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին նախօրոք մասնակցության հայտ են ներկայացրել 269 կազմակերպություն, 412 անհատ ձեռներեց, 212 միավոր տեխնիկա: Ընդհանուր հաշվարկով՝ շաբաթօրյակին մասնակցում է մոտավորապես 7000 քաղաքացի: ՙՄաքրվում են բնակավայրերի թաղամասերը, բնակավայրերից դուրս գտնվող դաշտամիջյան ճանապարհներն ու տարածքները, Սեւանա լճի ափամերձ գոտիները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, պատմամշակութային հուշարձաննների տարածքները, բոլոր այն վայրերը, որտեղ թե տեսանելի, թե աչքից հեռու աղբ կա կուտակված: Շաբաթօրյակին մասնակցում են հանրակրթական դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցներ, ճանապարհաշինարարներ, անհատ քաղաքացիներ:Կուտակված աղբը բեռնվում ու տեղափոխվում է մոտակա աղբավայրեր, որտեղ իրականացվում են աղբաթաղման աշխատանքներ: Հետևողական ենք նաև մարզում առկա 25 ապօրինի աղբավայրերի փակման ուղղությամբ և այսօրվա աշխատանքների արդյունքում արդեն փակվել են դրանցից 7-ը,-ներկայացրեց Կարեն Հակոբյանը:
Շաբաթօրյակի աշխատանքները վերահսկվում են ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի մշտական հանձնաժողովի կողմից, որի անդամներն ամրացված են մարզի 5 տարածաշրջաններին:
Գեղարքունիքում ընթացող համապետական շաբաթօրյակի ընթացքը դրական են գնահատում նաեւ Գավառի տարածքի պատասխանատու, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը , Վարդենիսի տարածքի պատասխանատու, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, Մարտունու տարածքի պատասխանատու, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը , Ճամբարակի տարածքի պատասխանատու, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանըև Սեւանի տարածքի պատասխանատու Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Ըստ նրանց մարզի գրեթե բոլոր համայնքներում նկատելի է և զգալի թվով մարդկանց ներգրավվածություն շաբաթօրյակի աշխատանքներին , որոնք ցուցաբերում են և մեծ ակտիվություն և պատասխանատվություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06