Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց ֆրանսերեն լեզվի ուսուցման խմբակի ուսանողներին

28.07.2017

Գեղարքունիքի մարզպետարան - Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության կրթական ծրագրերի շրջանակներում արդեն 9-րդ տարին անընդմեջ <<Ֆրանս- ֆորմասիոն ինտերնասիոնալ>> կազմակերպության մանկավարժների կողմից Գավառ քաղաքում անցկացվում է ֆրանսերեն լեզվի ուսուցման անվճար դասընթացներ, որոնց յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում հաճախում են 12 տարեկանից բարձր 140 ուսանող՝ տեղաբաշխված 8 խմբերում:
Հուլիսի 28-ին դասընթացների մասնակիցները հյուրընկալեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանին, մարզպետարանի այլ պաշտոնատար անձանց: Ի պատիվ հյուրերի՝ ուսանողների ուժերով ներկայացվեց միջանկյալ միջոցառում, կամ, ինչպես կազմակերպիչներն են նշում, հայ -ֆրանսիական համերգային ծրագիր՝ ,, Ճամփորդություն երգերի միջոցով,, խորագրով, որի ընթացքում խմբերի անդամները հայերեն ֆրանսերեն լեզուներով ներկայացրին Ֆրանսիայի պատմամշակութային հանրաճանաչ վայրերի պատմությունը, ապա համապատասխան երգեր կատարեցին ֆրանսերեն լեզվով: Մարզի ղեկավարն իր գոհունակությունն հայտնեց՝ մարզում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության յուրօրինակ ձեռնարկի իրականացման համար, որը, նրա խոսքով, ևս մեկ անգամ ամրապնդում է հա -ֆրանսիական դարավոր եղբայրությունն ու բարեկամությունը:
Գեղարքունիքի մարզպետարանը կազմակերպությանն աջակցում է տեխնիկական խնդիրների կարգավորման ուղղությամբ: Պարապմունքներն անցկացվում են Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում: Ուսանողները հիմնականում Գավառ քաղաքի եւ տարածաշրջանի գյուղական համայնքներից են: Նրանց 25-30 տոկոսը, ինչպես հավաստեց կազմակերպության տնօրենը, լիարժեք օգտագործում են ֆրանսերեն լեզուն: Դասընթացների տևողությունը հունիսի 23-ից օգոստոսի 8-ն է: Դրանց ավարտին ավարտական խմբի ուսանողներին կհանձնվեն նաև վկայականներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06