Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի եւ   Իզերի  մարզերի միջեւ ստորագրվեց  ապակենտրոնացված  համագործակցության  պայմանագիր

Գեղարքունիքի եւ Իզերի մարզերի միջեւ ստորագրվեց ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր 29.11.2016

Նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ ստորագրվեց ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր՝ 2016-2018 թվականների համար: Այն ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտում մշակույթի, ժառանգության եւ ապակենտրոնացված հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոն: ՙ Մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, որը ձեռքբերումներ է արձանագրել առողջապահության, տուրիզմի զարգացման եւ ֆրանսերենի ուսուցման ուղղություններում: Առավել կարեւոր ձեռքբերում եմ համարում ֆրանսիացիների աջակցությամբ մարզի գյուղական բուժկետերում իրականացված ծրագիրը...

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի արհմիության կոմիտեի հերթական նիստը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի արհմիության կոմիտեի հերթական նիստը 25.11.2016

Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետարանի աշխատակազմին ներկայացվեց Գեղարքունիքի մարզպետարանի արհմիության 2014-2016 թվականներին կատարած աշխատանքների հաշվետվությունը: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Հաշվետվությունը ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի արհմիության կոմիտեի նախագահ Սիրաս Օհանյանը: Զեկուցողը տեղեկատվություն ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում կատարված դրամական մուտքերի և ծախսերի վերաբերյալ: Կատարված ծախսերն, ըստ զեկուցման, հիմնականում ուղղվել են տոնական տարբեր առիթներին նվիրված մջոցառումների կազմակերպման եւ արհկոմի որոշ անդամների՝ ըստ անհրաժեշտության օգնությունների տրամադրման համար: Գեղարքունիքի մարզպետարանի արհկոմի վերջին...

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը 23.11.2016

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: 2016 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2016 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 76,9 տոկոս, ինչը մոտ 11,4 տոկոսով նվազ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից: Զեկուցողը մարզի խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրեց հողի հարկից գանձվող եկամուտների հավաքագրման ընթացքի վրա, որտեղ մարզի միջին ցուցանիշը կազմել է 60,7 տոկոս...

Կայացավ Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը 22.11.2016

Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Նիստին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ Գեղարքունիքի մարզպետարանի կրթական, առողջապահական, սոցիալական, շահագրգիռ այլ ոլորտների ղեկավարներ: Օրակարգում քննարկվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների կարգավորմանն...

Վերին Գետաշենում  կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>>

Վերին Գետաշենում կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>> 21.11.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են անցկացվել առողջապահական ,,Բաց դռների օր,,միջոցառումները: Հերթական միջոցառումը նոյեմբեր 19-ին կազմակերպվեց Վերին Գետաշեն համայնքի բուժամբուլատորիայում, համայնքի բնակիչների համար:Վերջիններս հետազոտվեցին էնդոկրինոլոգի, նյարդաբանի, ուռոլոգի, վիրաբույժի, քիթկոկորդի մասնագետի, գինեկոլոգի, ռեֆլեքսոթերապեվտի, սրտաբանի և անոթաբանի կողմից, ովքեր համայնք էին գործուղվել Մարտունու բժշկական կենտրոնից: Բաց դռներին մասնակցեցին և անվճար հետազոտվեցին առողջական տարբեր խնդիրներ ունեցող 189...

Սեւանա լճում ժամանակավորապես դադարեցվում է ձկան եւ խեցգետնի որսը

Սեւանա լճում ժամանակավորապես դադարեցվում է ձկան եւ խեցգետնի որսը 21.11.2016

Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցության, որի ընթացքում քննարկվեց ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում դեկտեմբերի 1-25-ը և հունվարի 6-20-ը ձկան եւ խեցգետնի որսը ժամանակավորապես արգելելու մասին միջոցառումների ժամանակացույցը: Ձկնոսության արգելքի հետ կապված միջոցառումները կյանքի կկոչվեն ՀՀ Բնապահպանության նախարարության, ՀՀ Ոստիկանության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44