Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ֆրանսիական <<Աֆրատ>> տուրիստական կազմակերպությունը կշարունակի համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների հետ

16.11.2017

Գեղարքունիքի մարզում ֆրանսիական<<Աֆրատ>>տուրիստական կազմակերպությունը 2018 թվականին կշարունակի ընթացքի մեջ գտնվող տուրիզմի զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ՝ համագործակցությունը մարզպետարանի եւ մարզի համայնքների հետ:Այս մասին հայտարարեց  Ֆրանսիայի Հանրապետության <<Աֆրատ>>տուրիստական կազմակերպության ներկայացուցիչ Սեբաստիան Ֆավիեն նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ: Սեբաստիան Ֆավիեն մանրամասնորեն ներկայացրեց այն ծրագրերը, որոնք <<Աֆրատ> կազմակերպության, Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի ու Գեղարքունիքի մարզպետարանի, Ռոման ու Գրենոբլ եւ Սեւան եւ Վարդենիս քաղաքների համագործակցության արդյունքում այս տարում իրականացվել են Գեղարքունիքի մարզում: Այնուհետ ֆրանսիական կողմը ներկայացրեց համագործակցության ծրագրերով նախատեսված առաջիկա անելիքները:<<Մեր ծրագրերի առաջին առանցքը համայնքներում ակնկալվող հետազոտությունների զարգացմանն ուղղված քայլն է, որտեղ նախատեսում ենք մասնագիտական վերապատրաստումներ ինչպես զարգացման ծրագրերի իրականացման, այնպես էլ՝ առաջին բուժօգնության կազմակերպման ուղղություններում՝ կապ ստեղծելով նաեւ առողջապահական ոլորտի հետ: Երկրորդ առանցքը տուրիզմի բնագավառի համակագումն է, որտեղ մեծ դեր է վերապահվում Սեւան քաղաքում հիմնված տուրիստական տեղեկատվական գրասենյակի գործունեությանը, որի նպատակն է՝ Գեղարքունիքի մարզի տուրիստական գրավչությունների գովազդումը, իսկ երրորդ առանցքում մարզի քաղաքներում տուրսիստական ցուցանակների տեղադրման ծրագիրն է: Չորրոդ առանցքը լինելու է տուրիստական ծրագրերում մարզի երիտասարդներին ներգրավելը, նրանց նախաձեռնություններին արձագանքելն ու աջակցելը>>,-ներկայացրեց Սեբաստիան Ֆավիեն:

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը   հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է՝ շարունակելու համագործակցությունը ինչպես ընթացքի մեջ գտնվող, այնպես էլ հեռանկարում սպասվող ծրագրերի իրականացման ուղղություններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55