Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց խոշորացված Ճամբարակ եւ Շողակաթ համայնքների նորընտիր ղեկավարներին

15.11.2017

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նոյեմբերի 14-ին խոշորացված Ճամբարակ եւ Շողակաթ համայնքներում ներկայացրեց նորընտիր ղեկավարներ Վազգեն Ադամյանին եւ Սուլիկո Շուշանյանին: Հանդիպումներին մասնակցեցին խոշորացված համայնքների կազմերում միավորված նախկին համայնքների ղեկավարներ,աշխատակազմերի ներկայացուցիչներ, նորընտիր ավագանու անդամներ:
<<Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ժողովուրդն արտահայտեց իր կամքը՝ կատարելով իր ընտրությունը, որի արդյունքները մենք ընդունում ենք ու շնորհավորում նորընտիր ղեկավար Վազգեն Ադամյանին՝ նրան ցանկանալով բեղմնավոր աշխատանքային գործունեություն, նորանոր հաջողություններ: Մենք մեր հնարավորության սահմաններում պետք է աջակցենք եւ սատարենք Վազգեն Ադամյանին, նորընտիր ավագանու անդամներին, որ Ճամբարակ համայնքը շարունակի քայլ առ քայլ զարգանալ ու առաջ ընթանալ, որ նորընտիր ղեկավարն ու ավագանին արդարացնեն ընտրողների տված քվեները>>,-շնորհավորանքի խոսքում նշեց մարզպետը:
Միաժամանակ Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց Ճամբարակի արդդեն նախկին քաղաքապետ Յուրա Ավալյանին, Ճամբարակ համայնքի կազմ մտած Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Կալավան, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Այգուտ, Վահան նախկին համայնքների ղեկավարներին՝ ՏԻՄ համակարգի եւ համայնքների կառավարման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար, հույս հայտնելով, որ նոր պայմաններում նրանք իրենց ուժերն ու փորձն ի նպաստ կբերեն իրենց բնակավայրերի հետագա զարգացմանը:
Ճամբարակի նորընտիր համայնքապետ Վազգեն Ադամյանն իր հերթին հավաստիացրեց, որ պատրաստ է անդուլ աշխատանքով իր պարտքը վերադարձնել ժողովրդին:

Կարեն Բոթոյանը շնորհավորեց նաեւ Շողակաթ համայնքի նորընտիր ղեկավար Սուլիկո Շուշանյանին եւ համայնքի ավագանու անդամներին:<<Սուլիկո Շուշանյանը ղեկավարման իր հարուստ փորձով, ներդրած ջանքերով քայլ առ քայլ առաջ է տարել նախկին Շորժա համայնքը: Համոզված եմ, որ այդ նույն փորձն ու ջանքերը նա կգործադրի Շողակաթի կազմ մտած մյուս նախկին համայնքներում, իսկ մենք մեր ուժերի ներածին չափով նրա ու նորընտիր ավագանու կողքին կլինենք բոլոր կարեւոր ձեռնարկներում>>,-նշեց մարզպետը: Սուլիկո Շուշանյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ անհետեւանք չի թողնի ոչ մի հիմնախնդիր, ոչ մի հուզող հարց, որ կբարձրացվի տեղերից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36