Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Էդիկ Ստեփանյանը ճանապարհվեց վաստակած հանգստի

13.11.2017

Ղեկավարվեելով ՀՀ << Քաղաքացիական ծառայության մասին>> օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան կետով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նոյեմբերի 13-ին վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Էդիկ Ստեփանյանին: Մարզպետ Կարեն Բոթոյանը աշխատակազմի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում շնորհակալություն հայտնեց Էդիկ Ստեփանյանին՝ պետական մարմիններում երկարամյա վաստակաշատ ու պարտաճանաչ աշխատանքի համար եւ նրան պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետի Ոսկե հուշամեդալով:
<<Էդիկ Ստեփանյանը տասնամյակներ շարունակ պետական աշխատանքում իրեն դրսեւորել է մասնագիտական ու մարդկային բարձր որակներով, աչքի ընկել ամենայն պարտաճանաչությամբ ու պատասխանատվությամբ, վայելել իր գործընկերների սերն ու հարգանքը, նրանց սիրով փոխանցել տարիների իր փորձն ու մասնագիտական գիտելիքները: Կարծում եմ, որ նա միանգամայն արժանի է այս պարգեւին: Մեզ մնում է շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը, մաղթել նրան վաստակած հանգիստ, ընտանեկան ու անձնակյան երջանկություն: Հուսամ, որ նա դեռ մարզպետարանի աշխատակազմին կաջակցի իր փորձով, գիտելիքներով ու խորհուրդներով>>,-պարգեւը հանձնելուց առաջ նշեց մարզպետ Կարեն Բոթոյանը:
Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի եւ իր աշխատանքային վաստակի դիմաց տրված գնահատականի համար՝ Էդիկ Ստեփանյանը հավաստեց, որ պատրաստ կլինի ցանկացած հարցում օգնել ու օժանդակել իր գործընկերներին:
<<Շնորհակալ եմ տարիների համատեղ ու համագործակցված աշխատանքի եւ տրված գնահատականի համար: Աշխատանքում եղել են եւ հաճելի, եւ դժվարին օրեր, սակայն միասնական ջանքերով կարողացել ենք հաղթահարել բոլոր խոչընդոտները, հասնել բավարար արդյունքի: Կարծում եմ, որ այսուհետ էլ պատրաստ կլինեմ՝ իմ փորձով ու գիտելիքներով աջակցել գործընկերներիս>>,-ասաց Էդիկ Ստեփանյանը:
Օգտվելով առիթից՝մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի նորանշանակ վարիչ Մարատ Խուրշուդյանին՝ մաղթելով նրան աշխատանքային բեղուն ու արդյունավետ գործունեություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55