Նորություններ

Գեղարքունիքի մարզում անցկացվեցին Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներ 28.01.2016
Հայոց բանակի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումներ անցկացվեցին Գեղարքունիքի մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում: Հունվարի 27–ին Լճաշեն համայնքում տեղակայված զորամաս այցելեցին Սեւանի քաղաքապետարանի եւ Երեւանի Էրեբունու վարչական շրջանի պատվիրակությունների ներկայացուցիչները եւ Հայոց բանակի օրվա առթիվ նվերներ հանձնեցին զինծառայողներին: Սեւանի պարային համույթը հանդես եկավ համերգային ծրագրով: Հունվարի 28-ի առավոտյան Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Հայոց բանակի ստեղծման 24–րդ տարեդարձին:Ցերեկույթի ընթացքում Հայոց բանակի շարքերից վերջերս զորացրված եւ ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ նախկին զինծառայողներ Մարտունու քաղաքապետարանի կողմից արժանացան պարգեւների: Նույն օրը Վարդենիսի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությունը...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Հայոց բանակի օրվա կապակցությամբ 27.01.2016
Հարգելի հայրենակիցներ: Արցախյան ազատամարտում ծնունդ առած, հաղթական փառքի ճամփաներով անցած Հայոց բանակը իր վճռական կամքով եւ արիության բազմաթիվ օրինակներով վստահորեն շարունակում է թշնամու ոտնձգություններից անվտանգ ու խաղաղ պահել մեր հայրենիքի սահմանները, ամրապնդել հազարավոր հայ քաջորդիների սխրանքների եւ արյան գնով ձեռք բերված հաղթանակները: Շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ, ցանկանում խաղաղ երկինք, ընտանեկան ու անձնական երջանկություն, բարօրությամբ ու ստեղծագործ աշխատանքով լի տարիներ, Հայոց բանակին`հաղթական փառքի նորանոր բարձունքներ: Ջերմ մաղթանքներով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Գեղարքունիքի մարզում սուր շնչառական հիվանդությունների դեպքերը նվազում են 27.01.2016
Գեղարքունիքի մարզում նկատվում է սուր շնչառական հիվանդության դեպքերի նվազում: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից ներկայացված տվյալների` հունվարի 27-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ստացիոնար բուժում են ստանում սուր շնչառական խնդիրներ ունեցող 62 հիվանդ, որը 20 դեպքով նվազել է մեկ շաբաթ առաջվա համեմատ: Էականորեն նվազել է նաեւ սուր շնչառական խնդիրներով առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ դիմած հիվանդների թիվը: Հունվարի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ դիմել են սուր շնչառական խնդիրներ ունեցող 3373 հիվանդներ,որոնցից 1964-ը երեխաներ են, 61-ը` հղիներ: Դիմածներից 197-ի մոտ...

Գեղարքունիքի մարզի ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են 27.01.2016
Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ճանապարհներին դժվարանցանելի վիճակ առաջացավ հունվարի 24-26-ին տեղացած առատ ձյան եւ բքերի հետեւանքով: Ճանապարհների ձմեռային սպասարկումն ու պահպանությունն իրականացնող կազմակերպությունների շուրջօրյա աշխատանքի արդյունքում հունվարի 27-ի հետկեսօրին մարզի միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները, բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի, ամբողջությամբ բաց են եւ երթեւեկելի, ընթացքի մեջ են մարզային նշանակության ճանապարհների մաքրման, լայնացման եւ մշակման աշխատանքները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տվյալներով տեղացած ձյան բարձրությունը կազմել է 30-ից մինչև 60 սանտիմետր...

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ստորաբաժանումների ղեկավարները հաշվետվություն ներկայացրեցին 2015 թվականին կատարած աշխատանքների մասին: Հաշվետվությունն ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Ըստ ՀՀ ՏԿ և ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի ներկայացրած հաշվետվության` Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...

Գեղարքունյաց ձմեռ-2016 19.01.2016
Հիմք ընդունելով առողջ ապրելակերպի շրջանակներում ,,Ոչ թմրամոլությանը,, խորագրով Գեղարքունիքի մարզի համայնքներում «Գեղարքունյաց ձմեռ - 2016» մարզամշակութային միջոցառում կազմակերպելու և անցկացնելու մասին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2016 թվականի փետրվարի 9-ի որոշումը, Գավառ քաղաքի N5 հիմնական դպրոցը առաջիններից էր, որ նախաձեռնեց դրա իրականացումը: Մարզամշակութային այս միջոցառմանը մասնակցում էին դպրոցի I-IX դասարանների աշակերտները, ծնողներ, ուսուցիչներ: Միջոցառումը լավագույնս կազմակերպելուն և անցկացնելուն նպաստում էր դպրոցամերձ տարածքի ձյունառատ խաղահրապարակը, արևոտ եղանակն ու դպրոցականների բարձր պատրաստակամությունը: Ծրագրի ընթացքում դպրոցականները միմյանց հետ մրցեցին դահուկներով, սահնակներով, VII-IX դասարանների աշակերտները փորձեցին...